ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անձնական նոթերում չի կարողացել ճիշտ գրել իր ուկրաինացի գործընկերոջ՝ Վլադիմիր Զելենսկու ազգանունը: ԱՄՆ առաջնորդի գրառումների լուսանկարը հրապարակված է Twitter Getty Images News–ում:
«Ես ոչինչ չեմ ուզում: Ես ոչինչ չեմ ուզում: Ես չեմ ուզում «ծառայություն ծառայության դիմաց»: Ասացեք Զելենսկուն՝ թող ճիշտ գործի: Սա Միացյալ Նահանգների նախագահի վերջին խոսքն է»,- գրված է ԱՄՆ նախագահի՝ լրագրողի կողմից հրապարակված նոթատետրի լուսանկարներում:
Ուկրաինայի առաջնորդի ազգանունը գրված է Zellinsky, մինչդեռ անգլերենում ճիշտ ուղղագրությամբ Zelensky է: