ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց ՀՖՖ-ի նախագահի պաշտոնից: Շուջ 5 ժամ տևած գործադիր նիստի ընթացքում որոշում է ընդունվել Վանեցյանի հեռանալու մասին:
Կլուծարվի նաև ՀՖՖ-ի գործկոմը: Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ՀՖՖ-ի ժողովը, որի ընթացքում կձևավորի նոր գործկոմ և կընտրվի ՀՖՖ-ի նոր նախագահ:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի Իտալիայի ընտրանուց կրած 9:1 հաշվով պարտությունից հետո հայկական ֆուտբոլում կրքերը թեժացել էին: Ֆուտբոլային հասարակությունը պահանջում էր, թե ՀՖՖ նախագահի և թե գործադիր կոմիտեի հրաժարականը:
Լրագրողների հետ հանդիպմանը Վանեցյանը նշեց, որ հրաժարական է տվել իր նախաձեռնության, խայտառակ պարտության ողջ պատասխանատվությունը վերցնելով իր վրա: Դա հաստատեցին նաև ՀՖՖ-ի գործադիր կոմիտեի անդամները:
Վանեցյանը նշեց նաև, որ հայկական ֆուտբոլային գերատեսչության նախագահի պաշտոնը զբաղեցրել էր ժամանակավորապես նպատակ ունենալով առողջացնել սիրված մարզաձևը: «Գործկամի առաջիկա ընտրություններում չեմ առաջադրվելու և ՀՖՖ-ի հետ որևէ կապ չեմ ունենալու»,- ասաց Վանեցյանը: