Thursday, 18 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար

Թեհրանն ԱՄՆ-ին մեղադրել է Իսրայելի կողմից Պաղեստինի «օկուպացմանն» օգնելու մեջ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելի բնակարանաշինական գործունեության վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարության կապակցությամբ Վաշինգտոնին մեղադրել է պաղեստինյան տարածքների «օկուպացմանն» օգնելու մեջ՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:

«ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հայտարարությունը… մեկ անգամ ևս հաստատում է ԱՄՆ-ի մասնակցությունը պաղեստինյան տարածքների «օկուպացմանը» և ի ցույց է դնում այդ ռեժիմի հանցագործությունները Պաղեստինում»,- ասված է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավիի հայտարարության մեջ:

Մուսավին նաև կոչ է արել համաշխարհային հանրակցությանը՝ հակազդել Իսրայելի բնակարանաշինական գործունեության նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությանը՝ Փոմպեոյի հայտարարությունը որակելով միջազգային իրավունքի բացահայտ խախտում: Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Փոմպեոն նոյեմբերի 18-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս չի համարում, որ Հորդանան գետի արեւմտյան ափի իսրայելական բնակավայրերը խախտում են միջազգային իրավունքը:

Իսրայելում ողջունել են սույն որոշումը: Պաղեստինում հայտարարել են, որ ԱՄՆ-ի վարչակազմը լիազորված չէ չեղյալ հայտարարելու հրեական բնակավայրերին վերաբերող միջազգային բանաձեւերը: 2016 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է թիվ 2334 բանաձևը՝ օկուպացված պաղեստինյան տարածքներում բնակավայրերի կառուցման գործունեությունը դադարեցնելու պահանջով, ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Եվրամիությունը շարունակում է անօրինական համարել Իսրայելի կողմից բնակավայրերի կառուցումը Հորդանան գետի արևմտյան ափին:

«Բռնազավթված պաղեստինյան տարածքներում բնակավայրերի կառուցման Իսրայելի քաղաքականության նկատմամբ Եվրոպական միության դիրքորոշումը հստակ է, այն անփոփոխ է մնում. բնակավայրերի կառուցման այդ ամբողջ գործունեությունն անօրինական է միջազգային իրավունքին համապատասխան և խարխլում է պաղեստինա-իսրայելական հակամարտությունը երկու պետությունների սկզբունքի հիման վրա լուծելու և կայուն խաղաղության հեռանկարի կենսունակությունը, ինչպես դա հաստվատված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2234 բանաձևով»,- ասել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում