Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Միլանում բլոգեր ներկայացած ադրբեջանցու միջադեպին

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Միլանում Նիկոլ Փաշինյանին ադրբեջանցի բլոգեր ներկայացած անձի կողմից հարց ուղղելու միջադեպին:

«Հանդիպումը տեղի ունեցավ եկեղեցում, ինչպես գիտեք մուտքն ազատ է բոլորի համար: Իհարկե, նման հանդիպումների ժամանակ պետք է և իրականացվել են անհրաժեշտ անվտանգության միջոցառումներ, սակայն, միևնույն ժամանակ, անձնագրերի, փաստաթղթերի ստուգում չի եղել: Այդ առումով յուրաքանչյուր մարդ կարող է մուտք գործել եկեղեցի: Տվյալ անձնավորությունը հնարավորինս բարձր փորձում էր հարցը հնչեցնել: Վարչապետը հնարավորություն ընձեռեց հարց հնչեցնել, ինչին հանգամանալից մանրամասն պատասխանեց: Ես չէի գնահատի այդ հարց ու պատասխանը որպես միջադեպ լրագրողների հետ զրույցում նշել է Վլադիմիր Կարապետյանը:

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանում Հայ Առաքելական «Սուրբ Քառասուն Մանկունք» եկեղեցում նոյեմբերի 20-ին հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ և պատասխանել մի շարք հարցերի: Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև բլոգեր ներկայացած ադրբեջանցու հարցին: «Հնարավոր չէ պատկերացնել, որ հայը հնարավորություն կունենար մտնել միջոցառման, հանդիպման, որտեղ կլիներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրան հարց կտար: Երկրորդը, դուք ասացիք, թե ամբողջ աշխարհն ընդունել է Ադրբեջանի նկատմամբ ցեղասպանությունը, դա ակնհայտ սուտ է, քանի որ նույնիսկ Ադրբեջանի նախկին նախագահը հարցազրույց է տվել և ասել, որ Խոջալուի իրադարձությունները կազմակերպել է ադրբեջանական ընդդիմությունը, որպեսզի փոփոխություններ և հեղաշրջում անի Ադրբեջանում: Ես առաջարկել եմ խաղաղության բանաձև, Իլհամ Ալիևին ասել եմ, որ ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, որ հայտարարել եմ, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես առաջարկում եմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես նման հայտարարություն անի, քանի որ դա գլխավոր բանաձևն ու պլատֆորմն է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»,-պատասխանել է Նիկոլ Փաշինյանը:

Սոցցանցերի հայկական հատվածում քննարկում են հարց հղած, բլոգեր ներկայացած ադրբեջանցու՝ ոմն Աթա Աբդուլաևի ինքնությունը: Առաջ են քաշվում տարբեր վարկածներ՝ հաշվի առնելով շրջանառվող լուսանկարները, որոնցում նա պատկերացված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կամ ակտիվ ներգրավված է Բաքվում հակաիշխանական ցույցերի ցրման ժամանակ: Ենթադրություններ կան, որ նա ուժային կառույցների ներկայացուցիչ է, ոստիկան կամ անգամ ազգային անվտանգության ծառայող, գուցե նաև սադրիչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում