Կառավարությունն այսօրվա նիստում բավարարեց «ՆՅՈՒՊԼԱՍՏ» ՓԲ ընկերության ներկայացրած հայտը` գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:
Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կաթիլային ոռոգման համակարգերի արտադրության համար։
Արդեն իսկ իրականացվել է շուրջ 3 մլրդ դրամի ներդրում` գործարանի հիմնադրման և հզորությունների ընդլայնման համար: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 200 մլն դրամի ներդրում` հումքի և նյութերի ձեռքբերման համար:
Ներկայումս առկա է 65 աշխատատեղ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 15 նոր աշխատատեղ` 200.000 դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում:
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 935.4 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 63.7 մլն դրամ: