Լուրեր
Ուզում եմ հասկանալ՝ կարողանո՞ւմ են փրկել շենքը. Հակոբ Արշակյան
  • 15:26
  • 2019-11-21
  • Դիտումներ՝ *

Պուշկին փողոցում գտնվող «Գարեջրի ակադեմիա» գարեջրատան շենքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են։ Ավելացվել է մարտական հաշվարկների թիվը։ Դեպքի վայրում է նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ հրդեհի բռնկման պահին շենքի տարածքում է եղել, նկատել է հրդեհը և անմիջապես զանգահարել է Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին և հաշված րոպեներ անց դեպքի վայր են ժամանել հրշեջ փրկարարները։

  • Դիտումներ՝ *