Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Սերժ Սարգսյանի ապահովության կորուստը

ԵԺԿ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթը ինքնին ուշադրության արժանի հանգամանք էր՝ անկախ դրա բովանդակությունից: Սարգսյանն իր հրաժարականից մեկուկես տարի անց հայտնվում է եվրոպական ամբիոնում և բաց չի թողնում այդ պահը: Դա արդեն խոսուն հանգամանք է և հուշում է այն մասին, որ Սերժ Սարգսյանն ունեցել է, տեսել է դրա անհրաժեշտությունը:

Ըստ այդմ՝ հարցը դառնում է այն, թե նա որտեղ է տեսել այդ անհրաժեշտությունը: Այդ հարցերին է, որ պետք է պատասխաներ նրա ելույթը: Բայց ելույթը ինքնին, որ հնչեց համագումարում, ավելի շատ առաջացնում էր հարցեր, քան տալիս պատասխան այն հարցին, թե ինչու է Սերժ Սարգսյանը հրաժարականից մեկուկես տարի անց հարկ համարել օգտագործել եվրոպական ամբիոնի հնարավորությունը:

Խիստ միամտություն է կարծել, թե նա այդ քայլն արել է իշխանության վերադառնալու կամ իշխանությունը վերադարձնելու ակնկալիքով: Ավելին, նույնիսկ հակառակը կարծելը կամ ենթադրելը շատ ավելի հիմնավոր կթվա՝ հաշվի առնելով թերևս այն հանգամանքը, որ հեղափոխությունից մեկուկես տարի անց եթե մի հարցում հանրությունը շարունակում է ունենալ, այսպես ասած, կայուն կոնսենսուս և միատարր կարծիք, ապա դա երևի թե Սերժ Սարգսյանի մերժման հարցն է: Օբյեկտիվ, հիմնավո՞ր է այդ կոնսենսուսը, թե՞ ոչ՝ դա հարցի մյուս կողմն է, սակայն այն կա, և այն թերևս հազվադեպ միատարրություն ապահովող գործոններից է: Սերժ Սարգսյանն անշուշտ չի կարող չպատկերացնել այդ հանգամանքը, ըստ այդմ՝ թյուր է կարծել, որ նա կարող էր ԵԺԿ ամբիոնն օգտագործել իշխանության վերադարձի որևէ պլանի համար: Ընդ որում, դա բավական նկատելի էր նաև նրա ելույթի բովանդակությունից:

Այդ ելույթը կարծես լիներ նրա արդարացումը հեղափոխության անարդյունավետության համար: Համենայնդեպս, ավելի շատ տպավորությունը հենց դա էր, քան հակառակը՝ Սերժ Սարգսյանը թիրախավորում է հեղափոխությունը: Իհարկե, նա խոսում էր ժողովրդավարության խնդիրների, քաղաքական հետապնդումների, իշխանության թևերի տարանջատվածության և հավասարակշռության սկզբունքի խախտման և այդօրինակ այլ բաների մասին, որոնք կազմում են նախկին իշխող համակարգի ուժգին քարոզչության ամենօրյա բովանդակությունը: Սակայն առնվազն տարօրինակ կլիներ, եթե Սերժ Սարգսյանը չխոսեր այդ մասին:

Ըստ այդմ՝ անտուրաժը թերևս պետք չէ շփոթել տողատակի հետ: Իսկ տողատակում իսկապես բավականին բազմաշերտ ելույթ էր, որտեղ կար նույնիսկ ակնարկ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների համար Եվրոպայի պատասխանատվության մասին:

Եվ այդ ամենով հանդերձ՝ բնականաբար դարձյալ հարցը՝ ինչո՞ւ, ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանին մտահոգի հեղափոխության անարդյունավետությունը, եթե անգամ հանրությունը համաձայն չէ «անարդյունավետություն» գնահատականի հետ ընդհանրապես: Խնդիրը տվյալ պարագայում դրա հետ համաձայնել-չհամաձայնելը չէ, այլ հասկանալը, թե քաղաքական ինչ գործընթաց է Սերժ Սարգսյանին մղել այդօրինակ տողատակերով ելույթի: Այդ հարցի պատասխանը և ելույթում թերևս միակ բավականին հստակ պատասխանը նա հնչեցնում է թերևս այն ձևակերպման մեջ, որտեղ խոսում է, որ ավելի ու ավելի բարձր են հնչում ձայները նրանց, ովքեր իրեն մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին հանձնելու համար: Եվ որքան թուլանա հեղափոխությունը, ավելի բարձր են այդ ձայները Սերժ Սարգսյանին մեղադրելու այն ուժգին սթրեսի համար, որ ապրել են իշխանությունը և ապահովության զգացումը կորցնելու համար:

Սերժ Սարգսյանը ԵԺԿ ամբիոն է բարձրացել իր ապահովության զգացումի կորստից, որի աղբյուրը, սակայն, բոլորովին էլ նոր իշխանությունը չէ, այլ նախկին իշխող համակարգը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում