Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Նախագահ Արմեն Սարգսյանն ամփոփել է Կատարի Պետություն պաշտոնական այցի արդյունքները

«Ես այս երկիրը շատ լավ գիտեմ, երկար տարիներ այցելել եմ, շատ բարեկամներ ունեմ թե՛ երկրի ղեկավարության, թե՛ գործարար շրջանակներում, թե՛ ուսումնական, գիտահետազոտական ոլորտներում։ Ուրախ եմ, որ երկար տարիների կապերը, հանդիպումները, գաղափարներն այսօր ծառայում են մեր երկրին, պետությանը, մեր ժողովրդին, -լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Կատարի Պետություն այցի ընթացքին, հանդիպումներին և ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ասել է պաշտոնական այցով այդ երկրում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ – Այցը բավականին ինտենսիվ էր։ Արդյունքները շատ պարզ են․երկու կողմից հայտարարվեց մեր շատ մոտ հարաբերությունների մասին։ Պարզ արդյունքը՝ ՀՀ քաղաքացիների համար չկան վիզաներ․ Հայաստանից Կատար և Կատարից Հայաստան զբոսաշրջությունը շատ արագ կզարգանա։ Սա նաև դուռ է բացելու, որ գործարարներն ավելի արագ ու հանգիստ գան Կատար, տեսնեն հնարավորությունները, որոնք բավական մեծ են։ Եվ հակառակը, կատարցիները գան Հայաստան, տեսնեն՝ ներդրումներ անելու ինչ հնարավորություններ կան։

Այցի մյուս մասը շեյխուհի Մոզայի հրավերն էր։ Նա էմիրի մայրն է, ողջ աշխարհում հայտնի է որպես մեկը, ով ունի տեսլական մասնավորապես գիտության ու կրթության զարգացման ուղղությամբ։ Նախանձելի են նրանց արդյունքները, քանի որ ստեղծել են Կատարի հիմնադրամը, որը կրթական հսկայական միջազգային պլատֆորմ է։ Մեր հանդիպումների արդյունքում դռներ բացվեցին։ Հուսով եմ, որ մեր պետական գործիչները, ուսումնական, գիտահետազոտական հաստատություններն, ինչպես նաև անհատները, որոնք ցանկություն կունենան կրթություն ստանալ այստեղ, կարող են գալ սովորելու։ Ուրախ կլինեմ, որ մեր երիտասարդներն այստեղ լավ կրթություն ստանան, հետո վերադառնան հայրենիք։

Ինչ վերաբերում է գործնական հարաբերություններին, ուղղությունները մի քանիսը կարող են լինել։ Կատարում նախ և առաջ շատ հետաքրքրված են ժամանակակից տեխնոլոգիաներով։ Նույն WISE-ի (Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովի) կոնֆերանսում մեր առաջին խոսակցությունն արհեստական բանականության մասին էր։ Ամեն մարդ գիտակցում է, որ առանց արհեստական բանականության չես կարող վաղը տիեզերանավեր օգտագործել, կառավարել ամենաժամանակակից տեխնոլոգիաները, ընդհուպ կրթությունն ու գիտահետազոտական աշխատանքներն անհնարին կլինեն։ Հետևաբար, արհեստական բանականությունը շատ էական է։ Կատարի ղեկավարին հրավիրեցի պաշտոնական այց կատարել Հայաստան, հրավիրեցի նաև գործընկերներին ու շեյխուհի Մոզային՝ մասնակցելու միջազգային մի քանի կոնֆերանսների, որ տեղի կունենան Հայաստանում։ Դրանցից են Մտքերի հայկական գագաթնաժողովը՝ հաջորդ տարվա հունիսին, և գիտության, տեխնոլոգիաների և տիեզերքի փառատոնը՝ STARMUS-ը։ Նրանք շատ հետաքրքրված են գալ։ Նրանք շատ հետաքրքրված են նոր տեխնոլոգիաներով, հսկայական գումարներ են տրամադրում այդ ոլորտի զարգացմանը, իսկ մենք ունենք ներուժ։ Մենք դեռևս չունենք այդ ինդուստրիան, բայց ունենք տաղանդավոր ծրագրավորողներ, որոնք կարող են դառնալ այդ արդյունաբերության հիմքը։ Սակայն մենք դեռ շատ պետք է աշխատենք և աջակցենք այդ ոլորտին, քանի որ ցանկացած ոլորտ համաշխարհային մակարդակի բարձրանալու համար աջակցության կարիք ունի։ Մեր հարևան և ոչ հարևան պետությունները, ողջ աշխարհը մտածում են, որ իրենց երկրի ու աշխարհի ապագան կապված է նոր տեխնոլոգիաների հետ։ Այսինքն, մենք նաև մրցակցության մեջ ենք, և լավագույն գաղափարներն ու ֆինանսավորումն ապահովելու համար պետք է պայմաններ ստեղծենք՝ տաղանդավոր մարդիկ, լավ համալսարաններ, լավ կրթական համակարգ, գուցե ֆինանսական, հարկային աջակցություն։ Պետք է ցույց տանք, որ մեր միջոցով կարող են հնարավորություն ունենալ իրենց արդյունքն իրացնել շատ ավելի մեծ՝ եվրասիական շուկայում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում