«Ժամանակ» օրաթերթը 2019թ. նոյեմբերի 20-ին հրապարակել է «Լավագույն» ավանդույթները շարունակվում են» վերնագրով լուր, որը պարունակում է ապատեղեկատվություն: «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, պահանջում ենք հրապարակել հետևյալ հերքումը.
«Պանարմենիան մեդիա գրուպ» ՓԲԸ հայտնի մեդիագործիչ, ռուսական «Քոմեդի քլաբ պրոդաքշընի» հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի ընտանիքի սեփականությունն է: «Պանարմենիան մեդիա գրուպ»-ն իր գործունեության ոլորտի և բաժնետերերի կազմի փոփոխության մասին հայտարարել էր դեռ 2019թ-ի փետրվարին:
Ընկերությունը գովազդային գործակալություն է, որը համագործակցում է առաջատար հեռուստաընկերությունների և միջազգային ընկերությունների հետ, մասնակցում հայտարարված մրցույթներին, ընտրվում կամ չի ընտրվում որպես հաղթող մասնակից: Նշվածին հակասող ցանկացած լուր ապատեղեկատվություն է։