Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Պետք է հասնել նրան, որ Ադրբեջանին տրամադրված ռազմական օգնությունը չօգտագործվի ընդդեմ Արցախի. ԱՄՆ կոնգրեսականների հայամետ նախաձեռնությունը

ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Ջեքի Սփիերը, Ֆրենք Փալոնը և Ադամ Շիֆը նոյեմբերի 18-ին նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ մտահոգություն հայտնելով Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության անհամաչափության կապակցությամբ: Շնորհակալություն հայտնելով պետքարտուղարին իրենց առաջին նամակին պատասխանելու և այս հարցի շուրջ անձնակազմի անդամների մակարդակով աշխատանքային հանդիպման համար՝ կոնգրեսականներն ընդգծում են, որ շարունակում են մտահոգված մնալ այս երկու երկրների միջև ռազմական օգնության չափերի հարցում: Նամակում կոնգրեսական Շիֆը, Սփիերն ու Փալոնը անհամաձայնություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարի այն պնդման վերաբերյալ, ըստ որի՝ 102 միլիոն դոլարի ռազմական օգնությունը Ադրբեջանին չի խաթարում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն ու չի օգտագործվի որևէ կերպ Հայաստանի դեմ ռազմական հարձակման ժամանակ: Նամակում կոնգրեսականները փաստել են, որ Ադրբեջանի ռազմական ներուժը վերջին տարիներին անընդմեջ աճում է: Նրանք ընդգծել են, որ ամերիկյան ռազմական օգնությունը հնարավորություն կտա Ադրբեջանին էլ ավելի մեծացնելու ռազմական ներուժը և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակում իրականացնելու: Կոնգրեսականները կոչ են անում ԱՄՆ պետքարտուղարությանն ու պաշտպանության նախարարությանը Հայաստանի համար կազմակերպել համապատասխան դասընթացներ և տրամադրել սարքավորումներ՝ գործընկերային ներուժը մեծացնելու համար: Դա, ըստ նրանց, կօգնի անվտանգ դարձնել սահմաններն ու ռազմական հավասարություն ստեղծել։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով կոնգրեսականների նամակին՝ ասաց. «Իրենք ընտրվել են, որ իրենց ընտրողների շահերը պաշտպանեն օրենսդրական իշխանությունում։ Ունեն մտահոգություն իրենց քաղաքացիներից, որ կա անհամաչափ մոտեցում։ Այն տարածաշրջանում, որտեղ իրենց հայրենակիցներն են ապրում կամ իրենց մայր երկիրն է՝ Հայաստանի Հանրապետությունը, կարող է այդ զենքի կամ ռազմական օգնության ծավալների մի մասն օգտագործվել պատերազմ սանձազերծելու ու այդ երկրին վնասելու համար։ Կոնգրեսականներն այդ մտահոգությունը հիմք ընդունելով և հաշվի առնելով իրենց ընտրողների շահերը՝ նամակ են հղել ու բարձրաձայնել են այդ խնդիրը։ Պետք է հաշվի առնել, որ կա 907 հայտնի բանաձևը, որը որևէ մեկը չի հանել, պարզապես ամեն տարի վետո է օգտագործվում, որով կարող է մարդասիրական օգնություն ցուցաբերվել Ադրբեջանին, բայց համաչափ, հիմա պարզվում է՝ կա անհամաչափություն»։

Պողոսյանը միևնույն ժամանակ ընդգծեց. «Հասկանալի է, որ Միացյալ Նահանգների գործադիրը ունի իր պատկերացումները, որոնցով իրացնում է երկրի շահերը։ Հատկապես՝ իրենք մեկ անգամ չէ, որ ասել են, թե այդ գումարների մեծ մասն օգտագործվում է Ադրբեջանի կարողությունների զարգացման համար Կասպյան ծովում, և հենց ասում ենք Կասպյան ծով՝ նկատի ունենք այն, որ Իրանի դեմ Ադրբեջանը կարողանա զսպման մեխանիզմներ ունենալ։ Հետևաբար ես շատ ուրախ եմ, որ մեր հայրենակիցները, հայկական արմատներով ԱՄՆ քաղաքացիները կարողանում են իրենց կողմից ընտրված կոնգրեսականների առաջ այդ պահանջը դնել, որ այդ հարցերը քննարկվեն ու հնարավոր լինի համաչափությունը վերականգնել։ Կամ հստակ դրվեն այնպիսի մեխանիզմներ, որ Ադրբեջանը երբեք չկարողանա այդ ռազմական կարողություններն օգտագործել ընդդեմ Հայաստանի կամ Արցախի»։

Մեր զրուցակիցը դրական է համարում, որ այս գործընթացը թափանցիկ կերպով ընթանում է, բարձրաձայնվում է այդ մասին, բայց սա նաև Հայաստանի Հանրապետության խնդիրն է. «ԱՄՆ-ի հետ տարբեր հարթակներում քննարկումների ժամանակ այս հարցը պետք է բարձրացվի ու առաջ տարվի և այնպես արվի, որ լինեն երաշխիքներ, որ դա Հայաստանի դեմ չի օգտագործվի։ Տարբեր երկրներ, զենք վաճառելով Ադրբեջանին, հետագայում հայտարարում են և մեզ վստահեցնում, որ այդ զենքն ընդդեմ Հայաստանի ու Արցախի չի օգտագործվի ղարաբաղաադրբեջանական կոնֆլիկտի շրջանակներում։ Բայց հետագայում մենք տեսել ենք, որ շատ էլ լավ օգտագործվել է։ Պետք է բացատրվի, որ այդ վաճառքով դուք կարող եք նպաստել տարածաշրջանում էսկալացիային և ռազմական սրացմանը։ Ինչքան մենք այդ խնդիրը բարձրաձայնում ենք Ռուսաստանի դեպքում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, նույնն էլ պետք է անենք մյուս համանախագահ երկրների դեպքում»։

Թևան Պողոսյանն ասաց՝ ամեն երկիր ունի գործունեության իր մեխանիզմները, և շատ լավ ուսումնասիրելով ԱՄՆ մեխանիզմները՝ պետք է հասնել խնդրի հայանպաստ լուծման։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում