Wednesday, 24 04 2024
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ

Մոսկվայի երրորդ ճանապարհը Հայաստանում. բացառիկ տարբերակ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կա համաձայնություն, որ ռուսական գազի գինը Հայաստանում պետք է լինի այնպիսին, որ չվնասի Հայաստանի տնտեսությանը: Այդ հայտարարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանն արել է ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը, որոնք Հայաստանում են, այսպես ասած, ճանաչողական այցով: Գազի գինը ոչ միայն հայ-ռուսական հարաբերության, այլ ընդհանրապես որևէ մեկի հետ ՌԴ հարաբերության կարևոր ինդիկատորներից է ոչ միայն տնտեսական, և անգամ գուցե ոչ միայն քաղաքական, այլ աշխարհաքաղաքական, ռազմա-քաղաքական համատեքստում, և հենց այդ պատճառով է նաև, որ գազի գնի հարցում հեղափոխությունից հետո տեղի ունեցող զարգացումներն ու դեռևս չավարտվող բանակցությունը դառնում են ինդիկատոր լայն դիտարկումների համար:

Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են բանակցել, համենայնդեպս, ըստ պաշտոնական հավաստիացման, իսկ զուգահեռ, օրինակ, ոչ պաշտոնական հղումներով մամուլում հայտնվում են տեղեկություններ, որ Ռուսաստանը կայացրել է գազի գինը զգալիորեն բարձրացնելու որոշում, պարզապես խոսքը վերաբերում է դրա մասին հայտարարելու ժամկետին: Եվ այստեղ մենք՝ իբրև հանրություն ու պետություն, կանգնում ենք մեզ համար առանցքային դիլեմայի առաջ: Ակնառու է, որ գազի գինը ինչ-որ իմաստով դառնում է հայ-ռուսական հարաբերության առողջացման բարդ գործընթացի գին, հայ-ռուսական փոխհարաբերության միջպետականացման և, ի վերջո, թերևս, Հայաստանի ինքնիշխանության գին: Այստեղ է, որ առաջանում է լայն իմաստով հարց՝ Հայաստանի հանրությունը որքանով է պատրաստ վճարել այդ գինը, առավել ևս այն դեպքում, երբ նույն հանրությանը հենց հայաստանյան մի շարք շրջանակներ փորձում են այդ հարցում ենթարկել շահարկումների, մոլորեցնել, նենգափոխել խնդիրը, ընկալումներն ու իրողությունները՝ գազի գինը մեծ հաշվով դարձնելով հարմարվողականության հարց, թե ո՞ր իշխանությունն է կարողանում ավելի լավ հարմարվել Ռուսաստանի կամքին:

Միևնույն ժամանակ, սակայն, հարցը միայն Հայաստանի հարց չէ, իսկ եթե կա այդպիսի դիտարկում, ապա դա կարող է լինել առավելապես թյուր տպավորություն: Ի վերջո, թանկացնել Հայաստանի համար գազը՝ որպես, այսպես ասած, քաղաքական պատիժ կամ մահակ, մեծ հաշվով հավասարազոր է, օրինակ, պատերազմի դեպքում Ադրբեջանին աջակցելուն: Այսինքն՝ Մոսկվան պետք է հստակ պատկերացնի դրա հետևանքը, մասնավորապես պատկերացնի այն, որ դա Հայաստանը կորցնելու ուղիղ ճանապարհն է: Այն, որ կան մի շարք ուժեր, որոնք ուղղակի շահագրգռված են դրանում, անկասկած է: Որովհետև այդ ուժերը հստակ են պատկերացնում՝ հայ-ռուսական խնդիրը դա նշանակելու է Ռուսաստանի համար լրջագույն խնդիր Կովկասում: Իսկ դա ունենալու է Դոմինոյի էֆեկտ առնվազն մինչև հյուսիսային Կովկաս: Այդ իմաստով Ռուսաստանը դրվել է երկընտրանքի առաջ՝ կամ Հայաստանը նվաճել՝ զենքով կլինի, թե գազի շանտաժով, աշխարհաքաղաքական ազդեցության կամ հետևանքի իմաստով տարբերությունը մեծ չէ, կամ կորցնել Հայաստանը: Երկու դեպքում էլ Ռուսաստանը կանգնում է Կովկասի կորստի, կամ Կովկասում դերի և դիրքի, ըստ այդմ՝ Դոմինոյի էֆեկտի վտանգավոր ճանապարհին՝ մի դեպքում կարճ, մի դեպքում՝ փոքր-ինչ երկար ճանապարհ:

Բայց այս դեպքում երրորդ ճանապարհ Մոսկվան ունի, և դա Հայաստանին առնվազն չխանգարելու ճանապարհն է: Գազի գնի իմաստով, այստեղ դրվող տրամաբանությամբ՝ որ գինը պետք է լինի այնպիսին, որ չվնասի Հայաստանի տնտեսությանը, վարչապետ Փաշինյանը գործնականում արտացոլում է հայ-ռուսական հարաբերության խորքային, կարևորագույն ասպեկտը: Ակնառու է, որ օգնել Հայաստանին Ռուսաստանն ի վիճակի չէ՝ մի շարք առումներով: Մնում է չխանգարել, այսինքն՝ չվնասել: Այստեղ էլ իրավիճակը միարժեք չէ, սակայն առաջին քայլ, օրինակ, Մոսկվան արել է՝ չի միջամտել հայաստանյան ներքին գործին, ներքին վիճակին թավշյա հեղափոխության ընթացքում, չի խանգարել, չի վնասել: Այն, որ ուղղակի անպատկերացնելի է, թե ինչ կարող էին անել ժողովրդական հոծ շարժման պայմաններում, հարաբերական է. ի վերջո վնասել, խանգարել կարող էին հաստատ: Կարո՞ղ է Մոսկվան շարունակել կամա, թե ակամա ընտրած երրորդ ճանապարհը՝ Հայաստանին փոխվելու, արդիականանալու, զարգանալու հարցում չխանգարելու, չվնասելու ճանապարհը, որը Կովկասում իր դերն ու դիրքը կայուն պահպանելու թերևս բացառիկ ճանապարհն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում