Thursday, 18 04 2024
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրն է «Origami World» տեսություն հիմնադիր Տակեո Կանադեն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում այսօր կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկրի ներկայացման մամուլի ասուլիսը: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ Հակոբ Արշակյանը, մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող Հովիկ Մուսայելյանը:

Ինչպես հայտարարվեց մամուլի ասուլիսին՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի 2019 թ.-ի դափնեկիրն է «Origami World» տեսություն հիմնադիր, «վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակ Կարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր Տակեո Կանադեն:

«Այս տարի լրանում է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխության 10 տարին: Սա յուրօրինակ առաջնորդություն է այս ոլորտում՝ ունենալ ՀՀ պետական մրցանակ և դա հանձնել աշխարհում տեխնոլոգիական ոլորտի այնպիսի հսկաներին, ովքեր աշխարհն իրենց ստեղծագործությամբ փոխել են, ովքեր, կարելի է ասել, սկսել են զրոյից, ունեցել են միտք, դա զարգացրել և մարդկությանը հնարավորություն են տվել օգտվելու այն տեխնոլոգիաներից, որոնք մեր կյանքը էլ ավելի են հեշտացնում», – ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխությունը 10 տարեկան է և այս ամբողջ ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախաձեռնության կողքին է եղել: Դժվար է գերագնահատել այն ազդեցությունը, որն այս մրցանակը թողել է Հայաստանում տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաների զարգացման վրա: Այս ազդեցությունն արժեհամակարգի, մտածողության հարթության վրա է. մեր ՏՀՏ հանրությունն ու ուսանողները հյուրընկալում են բացառիկ անհատականությունների, կենդանի լեգենդների, ում ստեղծագործ միտքը հեղափոխական խթան է հաղորդել աշխարհի տեխնոլոգիական զարգացմանը՝ ՏՀՏ ոլորտը հասցնելով որակապես նոր մակարդակի: Պետք է փաստել, որ այսօրվա աշխարհում քիչ են տեխնոլոգիական այնպիսի նվաճումները, որոնք իրապես նոր խոսք են և Հայաստան այցելած այս համաշխարհային հսկաները հենց այդ նորը ստեղծած մարդիկ են: Նրանց հետ հանդիպելով ու շփվելով՝ մեր երիտասարդները կենդանի օրինակով տեսնում են, թե ինչպես է պետք ձգտել ապրել. հավատալ սեփական ուժերին, աշխատել օր ու գիշեր, քայլել սեփական, այլ ոչ թե՝ ուրիշի տրորած արահետով, ու գրավել այնպիսի բարձունք, որտեղ ժամանակակիցներից որևիցե մեկը դեռևս ոտք չի դրել»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Մրցանակը հիմնվել էր 2009թ-ին, և այս տարի 10-րդ մրցանակակրին ենք ունենալու Հայաստանում: Արդեն երկրորդ տարին է, որ մրցանակը տրվում է որպես ՀՀ պետական մրցանակ: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրումների համար ՀՀ պետական մրցանակի 2019թ-ի դափնեկիրը դոկտոր Տակեո Կանադեն է, ով Կարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր է, «Origami World» տեսություն հիմնադիրը,  ինչպես նաև  «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծողն է: Կանադեին մրցանակի շնորհման նախաձեռնության հեղինակը Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանն է», – ասել է Մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող Հովիկ Մուսայելյանը:

ՀՀ պետական մրցանակը հիմնվել է 2009թ. հուլիսի 6-ին և յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ (տեխնոլոգիական, կրթական, ձեռնարկատիրական և ֆինանսական) կատարած հեղինակավոր անհատի, ում ավանդը ՏՏ ոլորտում բերել կամ բերում է հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների։ Այդ ներդրումները կարող են ունենալ տարբեր դրսևորումներ։

Այս տարի տրվող մրցանակը թվով 10-րդն է։ Մրցանակը բաղկացած է Հայաստանը և բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե մեդալից և հուշախորհրդանիշից:

Մրցանակաբաշխությունն իրականացվում է կազմակերպչական կոմիտեի, իսկ մրցանակակրի ընտրությունը` միջազգային հանձնաժողովի կողմից:

Նախորդ տարիների մրցանակակիրներն են՝ «Intel» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Քրեյգ Բարրետը, «Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր Ստիվ Վոզնիակը, «Synaptics» ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը, «Hitachi» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, «Cisco Systems» զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան, «Kaspersky Lab»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, ինտերնետի նախահայրերից մեկը, «Open-Root» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենը, «Nest Labs» ընկերության հիմնադիր, «IPod» ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը և «National Instruments» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը։

Դոկտոր Տակեո Կանադե

Դեմքի ճանաչման մասին նրա առաջին աշխատանքից, եռաչափ տեսագրման տեխնիկա (որը նա ներկայացրել է 2001 թ.-ի  Super Bowl հեռարձակման համար) և ընդհուպ մինչև իր կոնքոսկրի փոխարինման համար համակարգչային վիրաբուժական համակարգերի մասին աշխատանքը, Տակեո Կանադեն ապացուցել է ռոբոտաշինության ոլորտում իր առաջատար դիրքը, որի համար նրան հանձնվել են 2008 թ.-ի Բաուեր Մրցանակը և «Գիտության ոլորտում ձեռքբերման մրցանակը»:

Ծնված Ճապոնիայի Հյոգո քաղաքում 1945 թ.-ին, Կանադեն, սկսել է իր ակադեմիական կարիերան Կիոտոյի համալսարանում (1964թ.), որտեղ ստացել է բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի աստիճաններ էլեկտրատեխնիկայի մասնագիտացմամբ: 1973-1980 թթ․ դասավանդել է Կիոտոյի համալսարանի ինֆորմատիկայի բաժնում,   այնուհետև տեղափոխվել է  իր ներկայիս դասավանդման ինստիտուտ՝ Կարնեգի Մելոն համալսարան:

Մի դարաշրջանում, երբ հետազոտողների մեծ մասը նեղ մասնագիտացում էր ստանում, Կանադեն կարևոր ներդրում է կատարում մի շարք ոլորտներում սկսած հիմնարար տեսական առաջխաղացումներից մինչև նորարարական սարքեր և ալգորիթմներ, որոնք լայնորեն օգտագործվում են առ այսօր: Նրա ամենավաղ աշխատանքը եղել է դեմքի արտահայտությունների ճանաչման վերաբերյալ, որտեղ նա  մշակել է դեմքի արտահայտության թվային վերլուծության մեթոդներ, որոնց շնորհիվ հնարավոր է հասկանալ դեմքի արտահայտության շատ փոքր մանրամասներ և փոփոխություններ՝ ի տարբերություն նախորդ ճանաչման համակարգերի, որոնք լավագույնս նկատում էին այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «ուրախությունը» կամ «զայրույթը»: Կանադեն նաև նախաձեռնել է շարժման վերլուծության կարևոր մեթոդներ, ներկայացնելով տեսանյութերի հաջորդականությամբ հստակ պատկերի ստանալու հիմնական ալգորիթմը՝ հիմք դնելով ժամանակակից պատկեր ստանալու և սեղմման տեխնոլոգիաների համար: Նրա հետաքրքրությունը շարժման վերլուծության ոլորտում հանգեցրեց եռաչափ պատկերների ուսումնասիրությանը՝ երկչափ պատկերներից եռաչափ տեղեկություններ ստանալու մեթոդներին: 1981 թվականին նա ստեղծեց մի աննախադեպ տեսություն, թե ինչպես վերականգնել օբյեկտի եռաչափ ձևը մեկ պատկերից (հայտնի է որպես «Origami World» տեսություն): Նա նաև «Վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակն է, համաձայն որի տարբեր տեսանկյուններից վերցված իրադարձությունների մի քանի պատկերներ համակցված են միահամակարգ մոդելի մեջ, որը թույլ է տալիս դիտել միևնույն տեսարանը տարբեր տեսանկյուններից:

Իր գլխավորած հետազոտական ​​խմբի կողմից մշակված մեթոդները օգտագործվել են CBS- ի կողմից 2001 թ.-ին Super Bowl խաղի հեռարձակման ժամանակ՝ պատկերավորելու դաշտը այնպիսին ինչպիսին այն խաղացողն է տեսնում: Կանադեի նորարարությունները ռոբոտաշինության ոլորտում կիրառվում են մի քանի ինքնավար ռոբոտների դեպքում, այդ թվում ` ինքնագնաց մեքենայի, ինքնագնաց ուղղաթիռի և կոնքոսկրի փոխարինման համակարգչային վիրաբուժության համակարգի մեջ, որը ներկայումս կլինիկական փորձարկումներ է անցնում:

Իր լայնածավալ ուսումնասիրություններից բացի՝ Կանադեն հիմնադրեց Կարնեգի Մելոնի ռոբոտաշինության դոկտորական ծրագիր 1989 թ.-ին, այնուհետև ռոբոտաշինության մագիստրոսական ծրագիր: 1992-2001թթ.-ին նրա ղեկավարությամբ ռոբոտաշինության ինստիտուտը դարձավ աշխարհում ռոբոտաշինության գերակա կենտրոններից մեկը: 2001 թ.-ին Կանադեն հիմնադրեց Տոկիոյում Թվային մարդկային հետազոտությունների կենտրոնը, որը դիտարկում է, չափում և մոդելավորում է մարդկային գործառույթները` հասկանալու համակարգերի այս ամենակարևոր և ամենաքիչ բացահայտված բաղադրիչը: 2006 թվականից նա հանդիսանում է «Կյանքի որակի տեխնոլոգիաներ» կենտրոնի հիմնադիր տնօրեն, որը NSF-ի կողմից ֆինանսավորվող Տեխնոլոգիական հետազոտությունների կենտրոն է։ Կենտրոնի նպատակն է զարգացնել խելացի համակարգեր միտված օգնելու մեծահասակներին և հաշմանդամ մարդկանց:

Դոկտոր Կանադեն ընդգրկվել է Ճարտարագիտության ազգային ակադեմիայում և Ամերիկյան արվեստի և գիտության ակադեմիայի կազմում: Նա արժանացել է բազմաթիվ մրցանակների` C & C մրցանակի, Օկավայի մրցանակի, IEEE ռոբոտաշինության և ավտոմատացման ընկերության առաջատար մրցանակի, Ջոզեֆ Էնգելբերգերի անվան մրցանակի, FIT Funai մրցանակի, առաջին Ազրիել Ռոզենֆելդի մրցանակի, Ալեն Նյուելի հետազոտության գերազանցության մրցանակի, Ճապոնիայի համայնքի Արհեստական ​​ինտելեկտի [JSAI] կարիերայի ձեռքբերման մրցանակի, Հետազոտության և զարգացման Ճապոնիայի ռոբոտների ասոցիացիայի (JARA) մրցանակի, Longuet-Higgins մրցանակի և Marr մրցանակի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում