Thursday, 25 04 2024
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել

Իտալիայի քաղաքացիների որդեգրած ավելի քան 30 հայ երեխաները ողջ են. ԱՆ-ն վերահսկում է. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարությունը կոչված է պաշտպանելու օտարերկրյա որդեգրման ենթակա ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների իրավունքներն ու վերահսկել նրանց կյանքի հետագա բնականոն ընթացքը մինչև երեխայի որդեգրման 5 տարին լրանալը: «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի 1993 թվականի կոնվենցիայի շրջանակներում նախարարությունը հանդիսանում է գործող Կենտրոնական մարմին:

Նոյեմբերի 14-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ 2016 -2018 թթ. Իտալիայի քաղաքացիները Հայաստանում, մեր երկրի օրենսդրության կոպիտ խախտմամբ, որդեգրել են ավելի քան 30 երեխաների: «Հայկական ժամանակը» ՀՀ արդարադատության նախարարությունից մասնավորապես հետաքրքրվեց, թե ինչպես է իրականացվում երեխաների խնամքի և անվտանգության, կրթության և առողջության իրավունքի իրացման վերահսկողությունը, ովքե՞ր և ի՞նչ պարբերականությամբ են այցելում Հայաստանից որդեգրված երեխաներին, արդյոք նրանք ողջ և առո՞ղջ են: Հայտնի է, որ ԱԱԾ նշված հաղորդագրությունից բացի, օտարերկրացիների կողմից որդեգրվող երեխաների խնդրին ավելի վաղ անդրադարձել էր այն ժամանակ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ խոսելով պտտվող լուրերի մասին, թե որդեգրված երեխաների օրգանները վաճառվում են: Այս օրերին շատերն այդ երկու հայտարարություններն իրար կապեցին՝ մտահոգվելով ապօրինի որդեգրված երեխաների ճակատագրով:

«Որպես կանոն, մեր բոլոր գործընկեր պետությունների՝ ԱՄՆ-ի, Իտալիայի Հանրապետության, Շվեյցարիայի Համադաշնության, ինչպես նաև Ֆրանսիայի կենտրոնական մարմինները առանց պահանջի յուրաքանչյուր տարի մինչև որդեգրման 5 տարին լրանալը, իրենց ներկայացուցիչների կամ ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով ներկայացնում են որդեգրված երեխաների կյանքի պայմանների մասին հաշվետվություններ, որոնց միջոցով Կենտրոնական մարմինը ստանում է տեղեկություններ երեխայի մասին»,- պատասխանեցին արդարադատության նախարարությունից:

Միաժամանակ տեղեկացրեցին, որ մինչև այսօր որևէ բացասական զեկույց կամ տեղեկատվություն այդ երեխաների պայմանների մասին իրենք չեն ստացել: Իտալիայի Հանրապետության քաղաքացիների որդեգրած բոլոր երեխաները ողջ են:

Մեզ հայտնեցին, որ բացի պաշտոնական վերահսկողությունից, Կենտրոնական մարմին-արդարադատության նախարարությունն այսօր որդեգրված երեխաների մասին հավելյալ տեղեկություններ է ստանում նաև տվյալ երկրի իրենց գործընկերների և որդեգրող ընտանիքների մշտական կապի շնորհիվ: «Այս տարիների ընթացքում արդարադատության նախարարության ներկայացուցիչները նաև հրավիրվել են Իտալիայի Հանրապետություն որդեգրված ՀՀ քաղաքացի երեխաներին անձամբ տեսակցելու և նրանց հետ շփվելու նպատակով»,- տեղեկացրին գերատեսչությունից:

Մինչև այսօր Իտալիայի Հանրապետության կենտրոնական մարմնի կողմից ՀՀ-ից որդեգրված երեխաների ամենամյա հավաքներին մասնակցելու հրավեր են ստացել ընդամենը երկու անգամ:

Արդարադատության նախարարությունից հետաքրքրվեցինք, թե ԱԱԾ բացահայտումից հետո գուցե երևան են եկել ծնողներ, որոնք ցանկանում են հետ վերադարձնել ապօրինի կերպով որդեգրված իրենց երեխաներին: Եվ քանի որ ԱԱԾ հաղորդագրության մեջ ասվում էր, որ 2016-2018 թթ. ընթացքում ծննդատանը ծնողներից ապօրինաբար են ստացել երեխայի որդեգրման համաձայնություն, այս պահին քննարկվո՞ւմ է երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելու խնդիրը և արդյո՞ք դա հնարավոր է:

Նախարարությունից մեզ առաջարկեցին չխախտելով ՀՀ Սահմանադրությամբ հռչակված անմեղության կանխավարկածի սկզբունքը, այդ հարցերին անդրադառնալ ԱԱԾ-ի տարածված հաղորդագրությամբ հարուցված քրեական գործի վարույթի ավարտից հետո: Ի դեպ, նախարարությունից հստակեցրին որդեգրված երեխաների թիվը՝ 37:

Մեզ չհաջողվեց պարզել, թե իտալացի որդեգրողները տեղյակ եղե՞լ են որդեգրման անօրինական գործընթացից թե ոչ, և արդյոք իրենք էլ ներգրավված են եղել դրանում:

Համաձայն ԱԱԾ հաղորդագրության՝ մանկաբարձական հաստատություններից մեկի աշխատակիցները երեխաների ծնողներից որդեգրման համաձայնություններ են ստացել սուտ տեղեկություններով և հոգեբանորեն ճնշելու եղանակով, առանձին դեպքերում նաև նորածնի հիվանդությունը չափազանցնելով: ՀՀ արդարադատության նախարարությունից հետաքրքրվեցինք, թե 2016-2018 թթ. Իտալիայի քաղաքացիների կողմից որդեգրված ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաներից քանի՞սի անձնական գործում է նշված եղել բացարձակ առողջ և քանիսի դեպքում որոշակի հիվանդություններ:

Նախարարությունից պատասխանեցին. «37 երեխայի առողջական վիճակի մասին տեղեկանքների «ախտորոշում» հատվածում միայն երկու երեխաների առողջական վիճակի մասին տեղեկանքներն են պարունակում «պրակտիկ առողջ» բառակապակցությունը: Առողջական վիճակի մասին բոլոր այլ տեղեկանքներում դրանք բացակայում են»: Միաժամանակ տեղեկացրեցին, որ որդեգրման ենթակա երեխաների առողջական վիճակի կամ դրանց առավել մանրամասն բնորոշումների մասին Կենտրոնական մարմին ներկայացվող երեխայի անձնական գործում որևէ տեղեկանք չի պարունակվում:

«Արդարադատության նախարարությունը օտարերկրյա որդեգրման ենթակա ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների անձնական գործերը ստանում է բացառապես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ երեխային որպես որդեգրման ենթակա հաշվառելուց 3 ամիս հետո:

Երեխայի անձնական գործում առողջական վիճակի մասին ներկայացվում է բժշկի կողմից տրված այն հաստատության տեղեկանքը, որտեղ երեխան գտնվել է խնամքի տակ»,- հայտնեցին արդարադատության նախարարությունից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում