ԴՆԹ թեստը ցույց է տվել, որ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդուց՝ Հանթերից, երեխա ունենալու մասին հայտարարած կինը, չի ստում։ Նա Արքանզասի 28-ամյա բնակչուհի Լունդեն Ռոբերթսն է, հաղորդում է Page Six-ը։
Ամերիկուհու խոսքով՝ թեստը պարզել է Բայդենի հայրությունը, չնայած վերջինը հակառակն է պնդում։
«Այժմ նա չպետք է վիճարկի ԴՆԹ թեստի արդյունքները կամ թեստավորման գործընթացը»,-հայտարարել է Ռոբերթսը։
Ռոբերթսի և Բայդենի երեխան լույս աշխարհ է եկել 2018-ին։