Thursday, 25 04 2024
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա

Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին ցույց տվեց իր թռիչքի բարձրությունը

Նոյեմբերի 19-21-ը Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Խորվաթիայում, ԵԺԿ համագումարին և վեհաժողովին մասնակցելու նպատակով: Սարգսյանի այդ այցելությունը, բնականաբար, քիչ ուշադրության արժանացավ հայաստանյան ներքաղաքական շրջանակում, սակայն այն, թերևս, իր մեջ պարունակում է ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումների, իրերի դրության, ուժերի հարաբերակցության յուրօրինակ արտացոլում և ազդակ: Սերժ Սարգսյանի՝ ԵԺԿ համագումարին ու վեհաժողովին մասնակցությունը բավականին հատկանշական էր Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատուն» խմբակի առաջին ժողովին նրա բացակայության պայմաններում: Տվյալ դեպքում խոսքը, իհարկե, անմիջապես Սարգսյանի բացակայության մասին չէ, կամ դրա մասին չէ միայն, այլ ընդհանրապես ՀՀԿ նկատելի բացակայության, թեև, իհարկե, անուղղակի, ոչ ֆորմալ ասոցիացիա արձանագրել հնարավոր է՝ ի վերջո, ՀՀԿ նախընտրական ցուցակում տեղ ունեցած Դավիթ Շահնազարյանի մասնակցությունը:

Այդուհանդերձ, ՀՀԿ-ն բացակայում էր, և սա հետաքրքիր է այն առումով, որ «Վերնատունը» իր գերակա մեծամասնությամբ ֆորմատ է, որը հայաստանյան ներքաղաքական կյանքում շրջանառում է այսպես ասած՝ ռուսական մի շարք ազդեցիկ խմբերի թեզեր: Պատահական չէ, որ «Վերնատունը», խոշոր հաշվով, զատուլինյան Լազարևյան ակումբի, այսպես ասած, հայաստանյան «կիսագունդն» է՝ անկախ որևէ ուղիղ ֆորմալ կապի առկայությունից կամ բացակայությունից: Ահա այդ իմաստով, Սերժ Սարգսյանը, փաստորեն, «Վերնատան» փոխարեն ընտրում է «եվրոպական տան» տարբերակը և մեկնում է ԵԺԿ համագումարի ու վեհաժողովի: Դա իհարկե կարող է դիտարկվել նախկին իշխող համակարգի, այսպես ասած, բազմավեկտոր աշխատանքի տիրույթում, ի վերջո, նույն Ռոբերտ Քոչարյանն էլ պաշտպանություն է փնտրում ՄԻԵԴ-ում և Վենետիկի հանձնաժողովում: Մյուս կողմից, Սերժ Սարգսյանի քայլը գործնականում «դասակարգային» էր նախկին իշխող համակարգի հիերարխիայի իմաստով, և այդ առումով նաև որոշակի պատասխան Ռոբերտ Քոչարյանին, որը փորձում է իր «բարձր դասը» կամ «բարձր կարգը» ի ցույց դնել նախկին իշխող համակարգում՝ ՌԴ նախագահ Պուտինի հետ ընկերությամբ, մտերմությամբ, նրա հետ շնորհավորանքով կամ՝ ընդհուպ Պուտին-Բելլա Քոչարյան հանդիպումով:

Այդ կերպ երկրորդ նախագահն անշուշտ փորձում է հասնել թե՛ հոգեբանական, թե՛ քաղաքական գերիշխանության այն համակարգում, որի մոբիլիզացիան դիտարկվում է հետագա քաղաքական դերակատարման անբեկանելի գրավական: Սերժ Սարգսյանը ԵԺԿ համագումարի ու վեհաժողովի միջոցով ցույց է տալիս իր «բարձր կարգը», իր «թռիչքի բարձրությունը»՝ առաջին հերթին հենց Ռոբերտ Քոչարյանի, ու նաև «Վերնատուն» խմբակի համեմատությամբ, առնվազն կիսելով համակարգը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում