Իտալիայում՝ Միլանի Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում Իտալիայի հայերի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմությանն անդրադարձավ Աստվածաշնչյան առակով` նշելով, որ պետք չէ վախենալ փոփոխություններից։
«2018 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունում չի եղել մի փոփոխություն, որից Հայաստանի ժողովուրդը տուժի, Հայաստանի Հանրապետությունը տուժի, հայ ժողովրդի միասնականությունը տուժի»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը խոստացավ, որ փոփոխությունների այդ շարքը շարունակվելու է։