Thursday, 25 04 2024
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ

Իրանը ԱՄՆ-ին բողոք է հայտնել իր ներքին գործերին միջամտելու պատճառով

Իրանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ-ին բողոք է հայտնել երկրի «ներքին գործերին միջամտելու» համար: Այդ մասին նոյեմբերի 20-ին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։

Նշվում է, որ բողոքը հայտնվել է չորեքշաբթի օրը Իրանի ԱԳ նախարարություն կանչված Թեհրանում Շվեյցարիայի դեսպանին, որը ներկայացնում է ԱՄՆ-ի շահերը:

Դեսպանին կանչելու վերաբերյալ տեղեկատվությունը հայտնվել է Իրանում տեղի ունեցող բողոքի ակցիաների կապակցությամբ ԱՄՆ-ի կողմից քանիցս արված հայտարարությունների ֆոնին: Մասնավորապես, Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմի՝ նոյեմբերի 17-ին տարածված հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ը պաշտպանում է Իրանի ժողովրդի խաղաղ ցույցերը և դատապարտում է ուժի կիրառումը ցուցարարների դեմ: Մինչ այդ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը հայտարարել է, որ Վաշինգտոնը դատապարտում է Թեհրանի կողմից երկրում Ինտերնետն անջատելու փորձերը, ինչպես նաև ԱՄՆ-ի աջակցությունն է հայտնել «Իրանի բազմաչարչար ժողովրդին»:

Մինչդեռ Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին նոյեմբերի 20-ին հայտարարել է, որ Իրանի կառավարությունը հաղթանակ է տարել անկարգությունների նկատմամբ, որոնք երկրում տեղի են ունեցել վառելիքի գների բարձրացման վերաբերյալ նախարարների կաբինետի որոշումից հետո:

Նրա խոսքով՝ «կառավարությունը հաղթանակ է տարել անկարգությունների նկատմամբ, որոնք հրահրել էին օտարերկրացիները»: Խամենեին նշել է, որ իրանցիներին «հաջողվեց հաղթահարել վերջին օրերի դժվարությունները, չնայած տնտեսական խնդիրներին, որոնք ներկայում առկա են երկրում»: Իր հերթին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանում անկարգությունները կազմակերպել էին ԱՄՆ-ը և Իսրայելը՝ նպատակ ունենալով երկրի անվտանգության խարխլումը:

«Անկարգությունների մասնակիցները կազմակերպված էին, նրանց ակցիաները պլանավորված էին, նրանք զինված էին՝ գործելով որոշակի պլանով, որոնք կազմել էին տարածաշրջանի ռեակցիոն ուժերը՝ սիոնիստներն ու ամերիկացիները»,- ասել է Ռոհանին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում