Friday, 19 04 2024
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև

Արայիկ Հարությունյանն ու աշակերտները հանդիպել են` Երեխաների համաշխարհային օրվա շրջանակում

«Երեխաների իրավունքների պաշտպանության մասին» կոնվենցիայի 30-ամյակն է: Տոնի առթիվ նոյեմբերի 20-ին բազմաթիվ երեխաներ հավաքվել էին ՀՀ նախագահական նստավայրում: Երեխաների հետ հանդիպել և նրանց հարցերին պատասխանել են կառավարության անդամները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով երեխաներին, նշել է, որ թեպետ յուրաքանչյուր օր պետք է լինի երեխաների տոնը, սակայն այսօր այն նշվում է այս ձևաչափով:

Երեխաները Արայիկ Հարությունյանին մի շարք հարցեր են ուղղել: Նրանցից մեկին հետաքրքրում էր դպրոցների տեխնիկական հագեցվածության խնդիրը, որին ի պատասխան՝ նախարարը նշել է, որ մինչև տարեվերջ մարզային 105 դպրոցների տրամադրվելու են պրոյեկտորներ և ինտերակտիվ գրատախտակներ, մյուս տարի 90 ավագ դպրոց կստանա 303 լաբորատոր գույք և սարքավորում: Բացի այդ, 2020 թվականին նոր ինժեներական լաբորատորիաների և ռոբոտաշինության խմբակների ծրագրում կընդգրկվի հանրապետության բոլոր դպրոցների շուրջ կեսը: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ հանրապետության գյուղական համայնքներում 2020 թվականին նախատեսվում է փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող 22 նոր դպրոցի կառուցում:

Երեխաներին հետաքրքրել է նաև դպրոցական ուսումնական պլանի ծանրաբեռնվածության հարցը։ Նախարարը տեղեկացրել է, որ այդ նպատակով ներկայում վերանայվում են Հանրակրթության պետական չափորոշիչը, առարկայական չափորոշիչներն ու ուսումնական ծրագրերը:

Նրանց հետաքրքրել է նաև՝ ինչո՞ւ են երեխաները դասերի փոխարեն գերադասում աշխատել, արդյոք դպրոցը հետաքրքի՞ր չէ: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ արդեն ստեղծվել է կրթության կառավարման միասնական համակարգ, ինչը հնարավորություն կտա կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերել և նրանց վերադարձնել դպրոց: Նա նշել է, որ կրթությունից դուրս մնալու պատճառները միանշանակ չեն. խնդիրներ կան և՛ սոցիալական, և՛ առողջապահական առումով:

Հանդիպման ընթացքում բարձրացվել է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության և նրանց հանդեպ խտրական վերաբերմունքի հարցը: Նախարարը նշել է, որ մեր երկիրը որդեգրել է համընդհանուր ներառական կրթության գաղափարախոսությունը. անցումը համընդհանուր ներառման նախատեսվում է ավարտել մինչև 2025 թվականը և այս ճանապարհին կարևորել է աշակերտների ներգրավվածությունն ու աջակցությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում