Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման մասով քաղաքականությունը ձախողված է. ինչ սպասել այս հանձնաժողովից

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորումը փաստի ուժով արդեն հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մասով, առնվազն առաջնային օղակում, կարող ենք ասել, որ խեղաթյուրված է։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման մասով քաղաքականությունը ձախողված է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախկին փոխնախարար, այդ ժամանակ հակակոռուպցիոն բլոկի պատասխանատու Տիգրան Խաչիկյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ հավանության արժանացրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բոլոր հինգ թեկնածուներին: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում կառավարությունը կներկայացնի Լիլիթ Ալեքսանյանը, «Իմ քայլը»՝ Էդգար Շաթիրյանը, «Բարգավաճ Հայաստանը»՝ Նարեկ Համբարձումյանը, «Լուսավոր Հայաստանը»՝ Հայկուհի Հարությունյանը, և Բարձրագույն դատական խորհուրդը՝ Արամայիս Փաշինյանը: Նոր ստեղծվելիք և, ըստ էության, Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովին փոխարինող այս հանձնաժողովը հինգ անդամ է ունենալու, որոնց առաջադրել են կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը և Ազգային ժողովի խմբակցությունները։

Ձախողումը, ըստ Խաչիկյանի, պայմանավորված է հանձնաժողովի ձևավորման ընթացակարգերով, երբ այդպես էլ չպահպանվեցին միջազգային հեղինակավոր ատյանների, ՀՀ կառավարության ծրագրով կոռուպցիայի դեմ պայքարի անհանդուրժողականության էության և առհասարակ միջազգային բոլոր կոնվենցիոնալ կարգավորումները, որոնք վերաբերում են հակակոռուպցիոն մարմինների կազմավորմանը։ «Գաղափարական իմաստով, նույն մարմինը բերել կազմավորել գործնականում ճիշտ նույն կերպ, ինչպես ժամանակին գործող բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, որևէ կերպ չի տեղավորվում էսօրվա կոռուպցիայի դեմ պայքարը որպես տեսլական հռչակած ՀՀ կառավարության գործունեության մեջ»,- ասաց Խաչիկյանը։

Մեր դիտարկմանը՝ այդ դեպքում ինչու իշխանությունը, ԱԺ-ն գնաց այս ճանապարհով, մեր զրուցակիցը նկատեց, որ ընտրված լուծումը հավանաբար պայմանավորված էր շտապողականությամբ։ «Ես երբեք հակված չեմ մտածելու, որ որևէ բան արագ անելը նշանակում է ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարում։ Հատկապես այս հանձնաժողովի կազմավորման մասով մենք պետք է ունենայինք իրականում չափազանց լայն թափանցիկության և հանրային հաշվետվողականության մթնոլորտ։ Սա անհրաժեշտություն է, որը այս իրավիճակում չի պահպանվել։ Եթե լիներ որևէ այլ մարմին, գուցե հասկանայի, ընդունեի այս շտապողականությունը, բայց եթե մենք 1.5 տարի որևէ բան չէիք արել, ավելի լավ կլիներ՝ մի քիչ էլ սպասեինք ու դա անեինք պատշաճ։ Թե չէ ստացվում է, որ այդ անձինք երկու տարի պաշտոնավարելու են, հետո հանձնաժողովը ձևավորվելու է մրցութային կարգով»,- նկատեց նախկին փոխնախարարը։

Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումն էր ներկայացրել նաև Վենետիկի հանձնաժողովը։ Հանձնաժողովի հրապարակած կարծիքի համաձայն՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է ձևավորվի բացառապես մրցութային հիմունքներով: Դրանից հետո միայն անցումային դրույթներով սահմանվեց մրցութային կարգը, որը գործելու է 2021 թվականին։ Այսինքն՝ երկու տարի անց այս հանձնաժողովը նորից պետք է ձևավորվի արդեն մրցութային կարգով։ Խաչիկյանի խոսքերով՝ անտրամաբանական է՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահել չափազանց լուրջ լիազորություններ, սակայն այն իրացնողներին երկու տարի ժամկետ տալ գործունեություն ծավալելու համար։ «Սա որևէ կերպ չի կարելի համարել պատշաճ»,- ասաց նա։

Այս պարագայում, Տիգրան Խաչիկյանի խոսքերով, հանձնաժողովից մեծ սպասելիքներ ունենալ պետք չէ։ «Առանձնակի սպասելիքներ չունեմ, բայց չեմ էլ ցանկանում արդեն միտումով վերաբերել հանձնաժողովին։ Բայց ինձ համար մի բան ակնհայտ է՝ առաջին փուլում մենք արդեն ձախողել ենք, իսկ այդ ձախողումը չի կարող հույսեր ներշնչել։ Քանի որ այս հանձնաժողովի ձևավորման գործում քաղաքական բաղադրիչը չափազանց մեծ է, սպասելիքներն էլ, բնականաբար, լինելու են այնքանով, որքանով քաղաքական կամքը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում իրացվելու է։ Այդ հանձնաժողովը չի ունենալու անկախության երաշխիքներ»,-եզրափակեց Խաչիկյանը։

Ուշագրավ է, որ հանձնաժողովի ձևավորման հարցում խնդիր է տեսնում նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանը։ Նա լրատվամիջոցներից մեկին ասել է, որ անդամների նշանակման կարգի թափանցիկությունն ու մրցակցությունը վերացնելով՝ թուլացրին հանձնաժողովի անկախությունը։ Այդ առումով, ցանկալի կլիներ, որ հեղափոխական ուժը, որը շատ ավելի մեծ նկրտումներ ու ավելի ամբիցիոզ ծրագիր պետք է ներկայացներ, նաև միջազգային ստանդարտներին համահունչ ստանդարտներով ձևավորեր այդ կարևորագույն ինստիտուտը, որպեսզի վերջինիս չզրկեր բարձր լեգիտիմությունից։ «Այս առումով բացասական եմ գնահատում այդ օրենսդրական փոփոխությունները»,- ասել է նա։

Քաղհասարակությունը ևս խնդիր է տեսնում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ինստիտուցիոնալ ձևավորման հարցում, ինչպես նաև հանձնաժողովի անդամների ոչ հանրային լինելու հարցում։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ, լինելով բավական տեղեկացված քաղաքացի, հանձնաժողովի 5 անդամներից միայն մեկին է ճանաչում։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում