ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը կարծում է, որ ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ներդրման օրինագծով կառավարությունը հնարավորություն է տալիս լուծել որոշակի խնդիրներ դատական համակարգի հետ կապված: Առանց դատական համակարգի առողջացման, ըստ պատգամավորի, անհնար է ունենալ ժողովրդավարական երկիր, դատական համակարգն այն ողնաշարն է, որը պետք է ամուր պահի մեր պետականությունը: