Tuesday, 23 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները

Արմեն Գրիգորյանը՝ Մոսկվայում, Ռոբերտ Քոչարյանի վերլուծությունն ու Մոսկվայի օրակարգը

Նոյեմբերի 20-ին Մոսկվայում տեղի է ունենալու ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարների նիստ, որի ընթացքում քննարկվելիք հարցերի շարքում կա հետաքրքիր մեկը: Համենայնդեպս, դրա մասին նշված է նիստի վերաբերյալ ՌԴ Անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրության մեջ, որին էլ հղում է արել ՏԱՍՍ գործակալությունը: Խոսքն այն մասին է, որ նիստի մասնակիցները քննարկելու են ԱՊՀ երկրների ներքին գործերին ամերիկյան միջամտության հարցեր: Ինչի՞ մասին է խոսքը՝ կոնկրետություն առայժմ չկա, սակայն ՌԴ ԱԽ տարածած հաղորդագրությունն ինքնին խիստ ուշագրավ է և մի քանի տեսանկյունից:

Այն, որ հետխորհրդային տարածքում «ամերիկյան միջամտության» հարցը ՌԴ-ի համար «իդեա ֆիքս» է՝ ամենևին նորություն չէ: Ավելին, նորություն չէ, որ Մոսկվան այդ հանգամանքը դիտարկում է ընդհանրապես պաշտոնական պրոպագանդայի առանցքային դիրքերում՝ դրանով սնուցելով նաև իր ներքին հանրությանը: Բայց դա, ի վերջո, ՌԴ իշխանության և հանրության ներքին գործն է: Ամբողջ հարցն այն է, որ դա փորձ է արվում «արտահանել» հետխորհրդային երկրներ, այսպես ասած՝ «հաշիվ պահանջելու» տրամաբանությամբ՝ ստիպելով հետխորհրդային երկրներին արդարանալ «ամերիկյան միջամտության» առիթով ներկայացվող հաշիվների համար:

Այդ հարցում հատկապես ուշագրավ է իրավիճակը Հայաստանի պարագայում, որին թավշյա հեղափոխությունից հետո ռուսական պաշտոնական պրոպագանդայի մաս կազմող տարբեր տեղեկատվական հարթակներից մեղադրանք է հղվում «սորոսականության», «արևմտամետության», «հակառուսականության» համար: Ընդ որում, ամենահետաքրքիրներից է և այն, որ որպես դրա «փաստարկ» կամ «վկայություն» մատուցվում է նաև Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի անունը, որն, ի դեպ, Մոսկվայում է և մասնակցելու է ԱԽ քարտուղարների ԱՊՀ հավաքին և փաստորեն մասնակցելու է «ամերիկյան միջամտության» հարցի քննարկմանը:

Դրան զուգահեռ՝ «ամերիկյան միջամտության» միտքը իհարկե աշխուժորեն գեներացվում է նաև Հայաստանում, մասնավորապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ, որը բոլորովին վերջերս աշխարհաքաղաքական վերլուծություն էր ներկայացրել այդ թեմայով՝ ազդարարելով Հայաստանի ներքին գործերին «ամերիկյան միջամտության» մասին: Իհարկե, դժվար է պատկերացնել, որ ՌԴ Անվտանգության խորհրդում ԱՊՀ ԱԽ քարտուղարների նիստի օրակարգը կազմելիս առաջնորդվել են Ռոբերտ Քոչարյանի վերլուծությամբ, ավելի հավանական է, որ Ռոբերտ Քոչարյանն է պարզապես փորձում հնարավորինս ուշադրության արժանանալ ռուսական «իդեա ֆիքսի» շրջանակում:

Բայց բոլոր դեպքերում իրավիճակն անշուշտ հետաքրքիր է, որովհետև «ամերիկյան միջամտության» անվան տակ կարող են լինել ուղղակի ռուսական միջամտության փորձեր, կամ կարող են կատարվել այդպիսիք, և այստեղ, իհարկե, Երևանի համար կարևոր է զգոնությունն ու աչալրջությունը «արդարանալու» ծուղակում չհայտնվելու համար, քանի որ պաշտոնական քաղաքականության առումով Երևանը թավշյա հեղափոխությունից հետո դույզն իսկ չի տվել որևէ երրորդ կողմի միջամտության առիթ, իսկ Ռուսաստանում հնարավոր է՝ կան շրջանակներ, որոնք փնտրում են այդ առիթը՝ Հայաստանի ներքին գործերին ուղղակի միջամտելու «բարի ավանդույթը» վերականգնելու համար Կրեմլից քաղաքական հավանություն ստանալու առումով:

Այդ «ավանդույթը» ընդհատվել է թավշյա հեղափոխության ուժով, երբ Կրեմլը առնվազն մի պարզ բան գիտակցեց, որ անմտություն է գնալ լեգիտիմ իշխանության դեմ, որը, Մոսկվայի հետ հարաբերությունում կասկածի տակ չդնելով դաշնակցային հարաբերությունը, ընդամենը դնում է մի պարզ պահանջ՝ չմիջամտել միմյանց ներքին գործերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում