Անգլիական «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հեռացել է զբաղեցրած պաշտոնից:
Հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Պոչետինոն հրաժարական է ներկայացրել «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևիի հետ հանդիպման ավարտին:
«Տոտենհեմ»-ն Անգլիայի ընթացիկ առաջնությունում 12 տուրից հետո միայն 14-րդն է: Պոչետինոն անգլիական ակումբի մարզչի պաշտոնին է 2014 թվականից: