Thursday, 25 04 2024
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա

Նիկոլ Փաշինյանը Կալիֆոռնիայում գնաց բացառիկ համաձայնությունների, բայց դա պետք է պաշտպանվի

«Սասնա ծռեր» կուսակցությունը Ամուլսարի խնդրի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Ամուլսարի հարցը լուծված է, իսկ այն վերաբացելու դեպքում կլուծվի այս իշխանության հարցը։ Փաստորեն այս հայտարարությամբ կառավարությանը վերջնագիր է ներկայացնում քաղաքական մի ուժ, որը նախկին համակարգի հետ ոչ մի առնչություն չունի։ Մյուս կողմից՝ կասկած չկա, որ նախկին ուժերն Ամուլսարի հետ կապված հարցում կօգտագործեն այս առիթը և սատար կկանգնեն այս հայտարարությանը։

Ինչպես նաև, այս հայտարարությամբ «Սասնա ծռեր» կուսակցությունը քաղաքական կապիտալիզացիայի կարող է հետագայում վերածել այն՝ ասելով, որ իրենց այս վերջնագիրը նպաստեց, որ Ամուլսարը վերաբացվեց։ Ինչպիսի՞ն են ձեր դիտարկումներն այս հայտարարության շուրջ․ «Առաջին լրատվական»-ի հարցին քաղաքագետ, Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը պատասխանեց․ «Անկախ նրանից, Ամուլսարը կլիներ, թե որևէ այլ առիթ, շատ սպասելի է, որ Նիկոլ Փաշինյանին աջակցող «Սասնա ծռերը» որևէ ժամանակ հետո պետք է նրանից առանձնանան ու նույնիսկ, եթե հակոտնյա քաղաքական ուժ չդառնան, ապա պետք է դառնան առանձին քաղաքական ուժ, որովհետև, եթե իրենք ուզում են քաղաքական հաջողություն ունենան, հավակնություններ ունենան հանրության մեջ, ապա պետք է սեպարատ գործունեության անցնեն։ Խորհրդարանական ընտրություններից հետո «Սասնա ծռերի» ներկայությանն այնքան էլ նկատելի չէր։ Հիմա նրանք երևի թե նկատի են առնում, որ պետք է սկսեն հետևողական քաղաքական աշխատանքը, և այս հայտարարությունը կարելի է դիտարկել այդ առումով։

Ինչ վերաբերում է Ամուլսարին, ապա պետք է ասեմ, որ Ամուլսարի ապագան դեռևս անհայտ է, որովհետև անկախ նրանից, թե ինչ քաղաքական զարգացումներ են Հայաստանում Ամուլսարի շուրջ, միջազգային բորսաները չեն հավատում Ամուլսարի վերագործարկմանը։ Այսինքն՝ այն արժեթղթերը, որ «Լիդիանը» ուներ Ամուլսարի հետ կապված, արժեթղթային բորսայում որևիցե շարժ չի դրսևորում։ «Սասնա ծռեր» կուսակցությունն իրենց քաղաքական գործունեության համար սա հարմար առիթ են նկատել, և հետագայում էլ կլինեն նման առիթներ։ Մինչև այսօր նրանք դիտարկվել են, որպես Նիկոլ Փաշինյանին աջակցող ուժ, և քաղաքական օրակարգեր ձևավորելու առումով դեմք չունեն։ Այսինքն՝ «Սասնա ծռեր» կուսակցությունը քաղաքականորեն մինչև այսօր իր դիմագիծը դեռ չի ձևավորել»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում