Thursday, 28 03 2024
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա

«Այն, ինչ դու չես անում, կփորձեն անել ուրիշները». ի՞նչ տագնապով է «մերժված» նախագահը մեկնել Զագրեբ

Զագրեբում նոյեմբերի 19-21-ն անցկացվում է Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարը։ ԵԺԿ համագումարին հրավիրված են 40 երկրից շուրջ 2000 մասնակիցներ, ինչպես նաև ԵՄ ղեկավարության ներկայացուցիչներ, ոչ ԵՄ անդամ երկրների քաղաքական առաջնորդներ, եվրոպական կուսակցությունների ղեկավարներ: Համագումարն ընտրելու է ԵԺԿ նոր նախագահ և նախագահություն:

Համագումարին մասնակցելու համար աշխատանքային այցով Զագրեբ է մեկնել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին տեղեկացրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ Սարգսյանն այնտեղ հանդես կգա ելույթով։

Հայաստանյան կուսակցություններից, բացի ՀՀԿ-ից, ԵԺԿ անդամ է նաև «Ժառանգություն»-ը։ Կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Հայաստանյան քաղաքական կուսակցությունների ընդգրկվածությունը եվրոպական և համաշխարհային կուսակցական կառույցներին միանշանակ ճիշտ քայլ է։ Բայց, ցավ ի սիրտ, պետք է արձանագրեմ, որ մեր նախորդ իշխանությունները ժամանակին գրավելով իշխանական դիրքերը և շատ հեշտ ընդգրկվելով այդպիսի կառույցների մեջ՝ այնտեղ ստեղծել են թիմեր և իրենց լոբբիստական գործունեությամբ ևս այդ կուսակցություններին թյուրիմացությունների ու մոլորությունների դաշտ տարել»։

Ըստ Դիլբարյանի՝ ԵԺԿ-ն վերը նշվածի վառ օրինակն է. «Այդ համագումարը, որի ընթացքում փաստորեն փոխվելու է ԵԺԿ ղեկավարությունը, ինչ-որ այլ շեշտադրումներ ևս կկատարի, և թերևս հենց այդ տագնապից է, որ Սերժ Սարգսյանը որոշել է անձամբ մեկնել այնտեղ, ելույթ ունենալ ու իրենց լոբբիստական գործունեությունը շարունակել ի վնաս Հայաստանի։ Ցավոք սրտի, մեր մեջ ամրակայված է մի մտածողություն, թե կուսակցական շահը գերակա է և հանուն այդ կուսակցական շահի երկրի մասին կարելի է ստեղծել թյուր պատկերացումներ, խոսել ժողովրդավարության և այլ բարձր արժեքների մասին՝ այն դեպքում, երբ իրենց իշխանավարման ժամանակ այդ արժեքները բոլորովին էլ հարգի չեն եղել»։

Նարինե Դիլբարյանն արձանագրում է՝ այդ կառույցներին մեր անդամագրումը շատ կարևոր է, բայց խնդիրն այն է, թե այդ անդամակցությունն ինչ նպատակների է ուղղված: «Ստացվում է՝ սեփական դիրքերն ամրակայելու՝ ի հակառակ պետության շահերի։ Միանշանակ Հանրապետական կուսակցության դեպքում տարիներ շարունակ այդպես է եղել։ Ե՛վ Սերժ Սարգսյանի և՛ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին միջազգային կառույցներում փորձ է արվել ներկայացնել, որ իրենք ժողովրդավարական, իրավական ճանապարհով ու գործիքներով առաջ գնացող կուսակցություններ են, որ իրենք պայքարում են կոռուպցիայի դեմ։ Գիտեք՝ տարբեր ծրագրեր էին շահում, հակակոռուպցիոն մարմիններ էին ստեղծում։ Ու հիմա իրենք անհանգստացած են, որ ԵԺԿ-ում կարող են ինչ-որ փոփոխություններ լինել, ու որոշել են ուժեղացված ներկայացվածություն ունենալ։ Իհարկե, դա իրենց իրավունքն է, բայց ես կարծում եմ, որ ԵԺԿ-ի մեր գործընկերները պետք է տարբեր աղբյուրներից տեղեկատվություն ստանան Հայաստանի Հանրապետության գործելակերպի ու քաղաքական դաշտի մասին։ Համենայնդեպս, «Ժառանգությունը» դա փորձելու է անել»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հետևյալ դիտարկումն արեց. «Երբ դու ինչ-որ բան չես անում, անպայման դա կփորձեն անել ուրիշները»։

Խզմալյանը ցավով է արձանագրում, որ Հայաստանի իշխող կուսակցությունը բաց է թողնում այս հնարավորությունը և ընդհանրապես ցույց չի տալիս բավարար չափով պատրաստակամություն այդ տեղը գրավելու համար. «Այսօր ՀՀԿ-ն ու «Ժառանգությունն» են, վաղը կլինի մեկ ուրիշը, ես որևէ ողբերգություն չեմ տեսնում։ Դա ներկայիս իշխանության բաղթողումն է, որ չի կարողացել ինքնակազմակերպվել ու գրավել այդ տեղը։ Մենք պետք է արդարացի լինենք ու տեսնենք կյանքն ու մեր սեփական պատմությունը ոչ միայն սև ու սպիտակ, այլև բոլոր գույներով։ Ես վաղուց եմ ասել, ու հիմա ավելի շատ մարդիկ են հակված այդպես մտածել՝ որքան էլ մենք քննադատենք նախկին իշխանություններին, Սերժ Սարգսյանը փորձում էր իսկապես գտնել որոշակի հավասարակշռություն և, ի հեճուկս Պուտինի բռնի ճնշումներին, ձգտում էր հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել։ Դա վկայում է նաև, թեև կիսատ-պռատ, բայց ստորագրված Ասոցացման համաձայնագիրը՝ 2017-ի նոյեմբերին, որն առ այսօր ԵՄ անդամ երկրների խորհրդարանները վավերացնում են։ Սա Սերժ Սարգսյանի կարևոր և պատմության մեջ մնայույն ձեռքբերումներից մեկն է՝ ինչպես էլ մենք նրան վերաբերվենք, դա ուրանալ չարժի»։

Ըստ մեր զրուցակցի՝ Սերժ Սարգսյանը հմուտ ձևով կարողացավ պահպանել «երաժշտական դադարը» ու վերադառնալ միջազգային մակարդակով: «Հայաստանում ընդհանրապես ընդունված է հաղթական գալ երկիր դրսից։ Մենք օտարամոլ ենք և ավելի բարձր ենք գնահատում օտարների գնահատականները։ Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը Եվրոպայում ներկայացնելու է Հայաստանի Հանրապետությունը և ոչ թե Հայաստանի Հանրապետական կուսակցությունը»,- եզրափակեց Տ. Խզմալյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում