Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Իվետա Տոնոյանն ու Արտյոմ Ծառուկյանն անդրադարձավ Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամկետ թոշակի ուղարկելու նախագծին եւ քրեական ենթամշակույթը քրեականացնելուն։ Հարց հնչեց՝ արդյոք ԲՀԿ-ի ներսում կան պատգամավորներ, ում դեմ այս օրենքով պետք է պայքարեն։
Իվետա Տոնոյանը նշեց, թե ՍԴ-ի հարցով քննարկում չի եղել եւ նա ներկայացրեց իր անձնական տեսակետը, որի համաձայն իր համար զարմանալի է այդպիսի հապճեպությունը։