ԱՄՆ-ում 28-ամյա ուսուցչուհի Օլիվիա Սոնդհեյմին ձերբակալել են 16-ամյա աշակերտի հետ սեռական կապ ունենալու համար, հաղորդում է The Sun պարբերականը:
Կինը կապի մեջ է մտել աշակերտի հետ դասարանում, ինչպես նաև էքսկուրսիայի ժամանակ այգում: Նա աշակերտին մի քանի անգամ նաև իր տուն է տարել:
Տարեվերջին նա աշակերտին ասել է, որ դադարեցնում է հարաբերությունները՝ որոշելով կենտրոնանալ իր ամուսնության վրա:
Դատարանը կնոջը մեկ տարվա ազատազրկման է դատապարտել:
Վաշինգտոն նահանգում համաձայնության տարիքը 16-ն է, սակայն ուսուցիչների դեպքում ավելի խիստ կանոններ են գործում: