ԱՄՆ-ի բանակը պատրաստ է միջոցներ ձեռնարկել Թրամփի իմպիչմենթի հարցով գլխավոր վկա՝ փոխգնդապետ Ալեքսանդր Վինդմանի պաշտպանության համար: Այս մասին հաղորդել է Wall Street Journal-ը, հաղորդում է Reuters գործակալությունը:
Անհրաժեշտության դեպքում Ալեքսանդր Վինդմանին և նրա ընտանիքին կարող են պահել ԱՄՆ բանակի ռազմաբազայում:
Պարբերականի զրուցակիցը հայտարարել է, որ զինվորականները վկայի անվտանգության գնահատում են իրականացնում, քանի որ մինչ այդ Վինդմանը անհանգստություն էր հայտնել իր ընտանիքի անվտանգության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Կոնգրեսում սկսվել են Թրամփի իմպիչմենթի գործով բաց լսումները: Առաջին վկան է դարձել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջորջ Քենթը: