Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սերժ Սարգսյանը գնաց լեգիտիմության հետևից

Սերժ Սարգսյանը մեկնում է Խորվաթիա ԵԺԿ համագումարին և վեհաժողովին մասնակցելու համար: Փաստորեն, Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ հանդիպումով, այսպես ասած, ամերիկյան քաղաքական շնորհանդեսի ֆոնին Սերժ Սարգսյանը կազմակերպում է քաղաքական աշխուժացման կամ դերակատարման եվրոպական շնորհանդես: Կլինի՞ ռուսական որևէ ակտ: Այդ հարցը ամենևին վիճակագրական կամ, այսպես ասած, կոմպլեմենտար տիրույթում չէ, որովհետև Սերժ Սարգսյանի քաղաքական աշխուժացման այդ փորձին կամ ակտիվ բավականին արագ և նկատելի խանդով արձագանքեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա, ինչպես հայտնի է, ռուսական «Սպուտնիկ Արմենիա» պետական լրատվական գործակալության էջերում ներկայացրեց աշխարհաքաղաքական վերլուծություն, որում թիրախավորում էր ԱՄՆ, Մոսկվային հերթական անգամ «հայտնում» էր Հայաստանում ԱՄՆ հեղափոխական էքսպանսիայի մասին և փաստացի ակնարկում, որ այդ ամենը կանխարգելելու մեկ տարբերակ կա, և այդ տարբերակը իր վրա խաղադրույք կատարելն է: Դա նշանակում է, որ երկրորդ նախագահը իրապես բավականին սուր է ընդունել Սերժ Սարգսյանի քաղաքական աշխուժացման փորձը կամ ջանքը, կամ պարզապես մեկնարկը:

Դա հետաքրքիր է, նկատի առնելով այն, որ այդ հանգամանքը պետք է որ սուր ընդուներ գործող իշխանությունը, որի դեմ է Սարգսյանը, այսպես ասած, աշխուժանում, համենայնդեպս՝ ըստ տրամաբանության: Իհարկե, ամբողջ հարցն այն է, որ ներքին կյանքում քաղաքական զարգացումների համատեքստում դա միայն առերևույթ, այսպես ասած, ստանդարտ, անվանական տրամաբանությունն է, իսկ իրական տրամաբանությունը ծավալվում է բոլորովին այլ համատեքստով ու շերտավորումով: Սերժ Սարգսյանը, անկասկած, հիանալի է պատկերացնում, որ նոր իշխանության, առավել ևս Նիկոլ Փաշինյանի դեմ քաղաքական աշխուժացման տրամաբանություն լինել չի կարող: Դա կարող է լինել անտրամաբանություն: Քաղաքական աշխուժացումը Սերժ Սարգսյանի համար անհրաժեշտ է նախկին իշխող համակարգի շրջանակում տեղի ունեցող գործընթացներում դերակատարումը պահելու համար: Այդ իմաստով էլ հատկանշական է, որ Սարգսյանը աշխուժանում է այսպես ասած՝ արտաքին համատեքստով: Նա այդ համատեքստում է ձևավորում նաև իր, այսպես ասած, հետիշխանական լեգիտիմությունը, ինչպես ձևավորում էր նախագահության շրջանում լեգիտիմությունը:

Թավշյա հեղափոխության արդյունքում իշխանությունից հեռացած համակարգը իր իշխանական կարգավիճակում՝ իշխանական և ոչիշխանական բևեռների համախառն շրջանակով, մեծ հաշվով, գրեթե մշտապես կասկածի տակ էր դրել Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը: Սարգսյանը լեգիտիմության խնդիր ուներ ոչ միայն հանրության, այլ նաև հենց այն համակարգի շրջանակում, որը գլխավորել էր: Այդ խնդիրը ամեն կերպ հաջողությամբ սրում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Սերժ Սարգսյանը չուներ լուծումն այլ տեղ փնտրելու հնարավորություն, քան արտաքին տիրույթը: Վերջին հաշվով, դրանով էին նաև պայմանավորված նրա որոշ արտաքին քաղաքական զգալի իմաստով նաև ռիսկային նախաձեռնություններ կամ մասնակցություն այդպիսի նախաձեռնությունների: Ներկայումս, հեղափոխությունից մեկուկես տարի անց, տեղի ունեցող գործընթացները Սերժ Սարգսյանի համար, ըստ ամենայնի, առաջացրել են նույն համակարգում լեգիտիմության խնդիր արդեն իշխող կարգավիճակից դուրս: Ու չնայած համակարգը զուրկ է այդ կարգավիճակից, այդուհանդերձ, դրանում ձեռք բերած ներքին ճաքերը ոչ միայն փակված չեն, այլ գուցե ավելի են խորանում ժամանակին զուգահեռ, գուցե սրելով հարցերը նաև Սերժ Սարգսյանի նկատմամբ: Սարգսյանն արտերկրում «փնտրում» է դրանց պատասխանները, ավելի շուտ՝ փնտրում այդ հարցերի նկատմամբ դիմադրունակության ռեսուրսները, արդեն իշխանությունից զրկված նախկին համակարգում դիմադրունակ լեգիտիմություն ապահովելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում