ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնում ընտրվելը թերահավատորեն է ընդունել: Այս մասին պատմել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախկին հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերը:
Նա հավելել է, որ Թրամփը Ուկրաինան «սարսափելի մարդկանցով լցված կոռումպացված երկիր» է անվանել:
Վոլքերը նաև ասել է, որ Թրամփն իր փաստաբան Ռուդի Ջուլիանիից բացասական հաղորդագրություններ է ստացել Ուկրաինայի և նախագահ Զելենսկու վերաբերյալ, որոնք ազդել են իր կարծիքի վրա: