Ավստրիայի իշխանությունները որոշում են ընդունել ոստիկանական բաժանմունք տեղակայել այն տանը, որտեղ ծնվել է Երրորդ ռեյխի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով պետության ներքին գործերի նախարարությանը:
Նշվում է, որ տան նախկին տիրուհին 812 հազար եվրո է ստացել՝ տնից հրաժարվելու համար:
Ավստրիայի ներքին գործերի նախարար Վոլֆհանգ Պեշորինի հայտարարության համաձայն՝ շենքի օգտագործումը ոստիկանության կարիքների համար պետք է ցույց տա, որ տունն «այլևս երբեք չի հիշեցնի նացիոնալ-սոցիալիզմի» մասին: