Պենտագոնը հայտարարել է, որ Իրանը շահագրգիռ է ռուսական Ս-400 համակարգեր ձեռք բերելու մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ Թեհրանը կարող է դիտարկել ռուսական Ս-400 ԶՀՀ, «Բաստիոն» հրթիռային համակարգերի, կործանիչների և տանկերի ձեռբերման տարբերակները:
ԱՄՆ հատուկ ծառայությունները ենթադրում են, որ երկրի իշխանությունները նոր տեխնիկա կսկսեն փնտրել՝ Իրանին զենքի վաճառքի սահմանափակումները հանելուց հետո, որը ուժի մեջ կմտնի հաջորդ տարի: