Գերմանիայի փոխնախագահ Ռիխարդ ֆոն Վայցզեքերի որդին՝ բժիշկ Ֆրից ֆոն Վայցզեքերը, սպանվել է Բեռլինում Schlosspark-Klinik հիվանդանոցի վրա հարձակման ժամանակ: Նշվում է, որ տղամարդը հիվանդանոցում դասախոսություն է կարդացել, երբ անհայտ անձը դանակով հարձակվել է նրա վրա:
Երկրի նախկին նախագահի որդին մահացել է ստացված վերքերից:
Բացի այդ, ծանր վիրավորում է ստացել ուսանողներից մեկը, որը փորձել է կանգնեցնել հանցագործին:
Ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին հիվանդանոցի տարածքում: Նրա շարժառիթներն անհայտ են: