Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Լեյբորիստական Կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի հետ քննարկումների ժամանակ հայտարարել է, որ հիանում է Եվրամիության բոլոր 27 առաջնորդներով:
Նա պարզաբանել է, որ ԵՄ անդամ-պետությունների առաջնորդներն օգնել են իրեն Brexit-ի վերաբերյալ «ֆանտաստիկ» գործարք կնքել:
Այսպիսով Ջոնսոնը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արտասահմանյան որ առաջնորդով է ինքն ամենից շատը հիանում:
Իր հերթին Ջերեմի Քորբինը իր հիացմունքն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի աշխատանքով, որը փորձում է «միավորել աշխարհը»: