Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«Դեռ վերջնական որոշում չկա»․ Սամվել Բաբայանն Արցախում կդիմի՞ երկրորդ տարբերակին

Այն բանից հետո, ինչ Արցախի խորհրդարանը մերժեց ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի առաջարկած սահմանադրական փոփոխությունների փաթեթը, մամուլում հայտնված տարբեր լուրերի համաձայն՝ Բաբայանը որոշել է չդիմել արտաիրավական միջոցների, ժողովրդին փողոց դուրս չբերել։ Ըստ որոշ աղբյուրների՝ Բաբայանն այս օրերին ակտիվորեն աշխատում է իր ստեղծած «Միասնական հայրենիք» կուսակցության ուժեղացման վրա, որպեսզի այն մասնակցի 2020 թվականին Արցախում հենց նախագահական ընտրությունների օրը կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ս. Բաբայանի աջակից, «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանն ասաց՝ վերը նշված սցենարը երկրորդ տարբերակն է, իսկ Բաբայանի չմասնակցությունը, որպես նախագահի թեկնածու, դեռ վերջնական չէ. «Տարբեր պրոցեսներ են հնարավոր։ Եթե վերջնականապես չթողնեն մասնակցել, ապա կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին»։

Մեր այն հարցին՝ փաստորեն Բաբայանը դեռ վերջնականապես հետ չի կանգնել որպես նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրությունից, Պետրոսյանը պատասխանեց. «Իհարկե, մտածում է, որ կարող է առաջադրվել, մինչև այդ դեռ պրոցեսներ են հնարավոր, քաղաքական իրավիճակ կարող է փոխվել։ Անձամբ ինձ թվում է՝ իշխանությունները այդքան անխոհեմ չեն լինի, որ չթողնեն մասնակցի։ Եթե չթույլատրեն՝ իր հնարավորությունները, հակառակը, կմեծացնեն խորհրդարանական ընտրությունների մասով։ Հիշեցնեմ՝ 25.000 մարդ այդքան ուժեղ պրեսինգի գնով ձայն է տվել Սամվել Բաբայանին նախաձեռնված ստորագրահավաքի համար և հիմա չեմ կարծում, թե այդքան հեշտ կհանձնվեն։ Նրանք խորհրդարանական ընտրություններին ավելի ակտիվ կլինեն ու ձայնը կտան Բաբայանի կուսակցությանը։ Հուսով եմ, ամեն դեպքում, իշխանությունները խոհեմ կլինեն ու հնարավորություն կտան, որ Բաբայանը մասնակցի ընտրություններին»։

Ինչ վերաբերում է «Ազատամարտիկների դաշինքի» աջակցությանը, Ռազմիկ Պետրոսյանն ասաց. «Մենք, որպես մարտական ընկեր, ասել ենք, որ կաջակցենք և վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը։ Գիտենք իր հեղինակությունը՝ որպես առաջին հրամանատար։ Նա շատ ավելի ընդունված ու սիրված է իր ժողովրդի կողմից, քան մնացած թեկնածուները։ Իր հետ տեղի ունեցած ողջ քաղաքական վայրիվերումներից հետո պետք է կանգնենք իր կողքին ու սատարենք։ Դա միայն մեր կարծիքը չէ, 25.000 մարդ ունի այդ ցանկությունը։ Իր սկզբունքային կեցվածքով, իր ուժեղ տեսակով Սամվել Բաբայանը պետք է Արցախին։ Ժողովրդի վստահությունը, հարգանքն ու սերը վայելող Երևանի իշխանության կողքին Արցախում համահունչ ղեկավար է պետք»։

Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ շեշտեց՝ իրենք հակված են, որ մաքուր, ազատ արդար ու թափանցիկ ընտրություններ լինեն. «Չենք ասում՝ անպայման Սամվել Բաբայանը կընտրվի, թող հնարավորություն տան մասնակցի, բոլորս էլ գիտենք, որ այս անգամ մաքուր ընտրություններ են լինելու, թող մասնակցի՝ ժողովուրդն էլ իր կարծիքը քվեով ցույց տա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում