Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

ԱՄՆ-ն Հայաստանից նման ակնկալիք չունի. դատապարտված ենք Իրանի հետ լավ հարաբերություններ ունենալ

Իրանում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները կամա թե ակամա գրավում են նաև Հայաստանի ուշադրությունը՝ որպես հարևան և Իրանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող երկիր։ Սակայն ըստ ՄԱՀՀԻ փորձագետ, իրանագետ Արմեն Վարդանյանի՝ Երևանը չպետք է որևէ կերպ խառնվի Իրանի ներքին գործերին, պահպանի բացարձակ չեզոքություն։ «Հայաստանին բնականաբար ձեռնտու է անվտանգ, անցնցում, կայուն և առանց ցնցումների Իրան, և եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, ու շարունակվեն այսպիսի խժդժությունները, սպանությունները, ապա Իրանում արդեն իսկ առաջացած անկայուն իրավիճակը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ։ Ամեն դեպքում, մենք այստեղ անելիք չունենք, և մեզ մնում է ուշի ուշով հետևել իրադարձությունների ընթացքին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Վարդանյանի՝ այս բողոքի ցույցերն ընդգրկել են ամբողջ Իրանը, և առաջիկա փոփոխությունները բացառել պետք չէ. «Ինչու ոչ՝ հնարավոր են կտրուկ հետևանքներ, փոփոխություններ՝ ընդհուպ մինչև հեղափոխություն»։

Փորձագետն ընդգծեց՝ ԱՄՆ-ն արդեն բացահայտ իր աջակցությունն է հայտնել Իրանի ժողովրդին, սա ենթադրում է նաև արտաքին որոշակի միջամտություն։ Հայաստանն այս պարագայում իր գործողությունների ռազմավարությունը չունի. «Սա ինչ-որ տեղ նորմալ է, որովհետև կանխատեսել, թե կոնկրետ ինչպիսի զարգացումներ կլինեն ԱՄՆ-Իրան հարաբերություններում՝ շատ բարդ է, նույնիսկ աշխարհի առաջատար շատ վերլուծական կենտրոններ, փորձագետներ, հատուկ ծառայություններ չեն կարողանում կանխատեսել, թե ինչ է կատարվում Իրանի հետ։ Իրանը բացարձակապես անկանխատեսելի է, ու մենք որևէ կերպ չենք կարող ազդել այդ գործընթացների վրա։ Մենք ուշի ուշով պետք է հետևենք իրադարձությունների զարգացմանը, և եթե անհրաժեշտություն լինի՝ անել համապատասխան քայլեր։ Առայժմ Հայաստանը պետք է չեզոք մնա ու որևէ քայլ չձեռնարկի»։

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարել է, որ ԱՄՆ-ն խնդիր չի տեսնում Իրանի հետ Հայաստանի և հայ գործարարների օրինական համագործակցության մեջ:

Դեսպանը նշել է, որ Վաշինգտոնը հստակ գիտակցում է Իրանի կարևորությունը Հայաստանի համար. «Իրանը Հայաստանի երկու բաց սահմաններից մեկն է: Մենք ըմբռնումով ենք մոտենում Հայաստանի և Իրանի միջև էլեկտրաէներգիան գազով փոխանակելու ծրագրին»,- ասել է դեսպանը:

Միևնույն ժամանակ նա նշել է, թե Իրանին վերաբերող որ հարցերն են անհանգստացնում ԱՄՆ-ին: «Մենք մտահոգված ենք Իրանի հետ անօրինական առևտրով և Իրանի կողմից ահաբեկչական խմբերին աջակցությամբ»,- հավելել է Թրեյսին: Վարդանյանի խոսքերով՝ ԱՄՆ-ն վաղուց է այսպիսի դիրքորոշում որդեգրել, ու ԱՄՆ-ում շատ լավ են հասկանում Հայաստանի աշխարհաքաղաքական վիճակը՝ առ այն, որ շրջապատված ենք երկու թշնամի պետություններով ու մենք դատապարտված ենք Իրանի հետ ունենալ լավ հարաբերություններ. «ԱՄՆ-ն պարզապես դեմ է, եթե Հայաստանը առևտրատնտեսական հարաբերություններ հաստատի պատժամիջոցների տակ հայտնված իրանական ընկերությունների հետ։ Ընդ որում՝ ոչ միայն Հայաստանը, աշխարհի բոլոր այն պետությունները, որոնք կփորձեն հարաբերություններ հաստատել պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունների հետ, կհայտնվեն ամերիկյան պատժամիջոցների տակ։ Դա կլինի եվրոպական, թե հայկական պետություն՝ ԱՄՆ-ի համար կարևոր չէ, հատուկ Հայաստանի համար որևէ սահմանափակում չկա, Հայաստանին այլընտրանքի առաջ չեն դնում»։

Մեր այն դիտարկմանը, որ, աշխարհաքաղաքական օբյեկտիվ իրողություններից ելնելով՝ Հայաստանն ԱՄՆ-ին չի կարող առաջարկել ո՛չ իր հակառուսական և ոչ էլ հակաիրանական կեցվածքը, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Իհարկե, Հայաստանում որևէ մեկը հիմար չէ, որ այդպիսի բան առաջարկի ԱՄՆ-ին։ Դա կլինի քաղաքական ինքնասպանություն հայկական ցանկացած իշխանության համար։ Այդպիսի բան երբեք չի նկատվել ու չի էլ լինի։ Անկեղծ ասած՝ իրենք էլ նման ակնկալիքներ չունեն Հայաստանից։ Դրա մասին մի քանի անգամ հայտարարել են Հայաստան ժամանած ամերիկացի տարբեր պաշտոնյաներ, անգամ՝ Ջոն Բոլթոնը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում