ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների տարածքից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին որոշումն օգնել է «Իսլամական պետությանը»: Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության զեկույցին:
Զեկույցում նշվում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն օգտվել է ԱՄՆ ռազմական ներկայության կրճատումից՝ ռեսուրսներն ու հնարավորությունները վերականգնելու համար:
Փաստաթղթում նշվում է նաև, որ առանց Միացյալ Նահանգների հակաահաբեկչական ճնշման, ահաբեկիչները կկարողանան ամրապնդել իրենց ցանցերն ու մասնաճյուղերն Արևմուտքում: