Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Անկարան գլխակերներ է վերադարձնում Ադրբեջան

Թուրքիան որոշել է Եվրոպա, Ռուսաստան, Ադրբեջան արտաքսել իր բանտերում պահվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման այն անդամներին, որոնք այդ ուղղություններից են ներթափանցել Սիրիա, իսկ հետո հայտնվել թուրքական գերության մեջ: Ադրբեջանի պարագան այս դեպքում, իհարկե, հատկանշական է: Անկարան, անշուշտ, զինյալներին իրենց երկրներ արտաքսելու որոշումը դիտարկում է քաղաքական գործիքի համատեքստում՝ թե՛ Եվրոպայի, թե՛ Ռուսաստանի, թե՛ որևէ այլ երկրի հետ հարաբերության համատեքստում: Դա թուրքական ոճն է, կամ գուցե էրդողանյան ոճը, կամ դրանք նույն բանն են:

Ադրբեջանի պարագան այս ֆոնին դառնում է հատկանշական: Ինչո՞ւ է Անկարան իր բանտերից Ադրբեջան արտաքսում «Իսլամական պետության» զինյալներին, որոնք Ադրբեջանից են ներթափանցել Սիրիա և կռվել ԻԼԻՊ կազմում մարդկության դեմ: Անկարան այդ քայլին գնում է այսպես ասած՝ հավասարության սկզբունքի համար, որպեսզի մյուսները մատնացույց չանեն Բաքվի հանգամանքը, թե՞ Անկարան խնդիր ունի նաև Ադրբեջանի համար և որոշակիորեն դժգոհ է Բաքվի որևէ պահվածքից: Այդ հանգամանքը թերևս արժանի է հայաստանյան դիտակետից ուշադրության, նկատի ունենալով թե այն պարագան, որ Բաքուն ինչ-որ կերպ գուցե առաջացրել է Անկարայի դժգոհությունը, կամ ինչ-որ առումով Թուրքիան փորձում է տարանջատվել Բաքվից, չնույնանալ նրա հետ, և թե այն, որ Անկարայի քայլը գուցե Բաքվին, այսպես ասած, «ահաբեկչական ռեսուրսի» տրամադրում է: Ինչպես «բազմամյա օգտագործման» գործիքներ, որոնք Թուրքիան վերադարձնում է Բաքու որևէ անհրաժեշտության դեպքում օգտագործելու համար:

Ի վերջո, մարդկության դեմ գործած հանցագործությունները Ադրբեջանում, այսպես ասած, «տրենդային» են քաղաքական, պետական մասշտաբով խրախուսման տեսանկյունից: Դրա վկան Սաֆարովն է, դրա վկան Ապրիլյան քառօրյա պատերազմում գլխակեր գրոհայինների խրախուսումն է նախագահական մակարդակում:

Այնպես որ, Ադրբեջանին Թուրքիան պայմանական է «ահաբեկիչներ» վերադարձնում, և մեծ հավանականությամբ վերադարձնում է «հերոսական» ռեսուրս, որը կարող է հետագայում ինչ-ինչ գործածության առաջադրանք ստանալ հայկական ուղղության վրա կեղտոտ սադրանքներ անելու համար: Հատկապես, որ Բաքուն ներկայումս ռազմա-քաղաքական փակուղում է և արցախյան հարցում դրանից դուրս գալու համար կարող է մտածել իր ավանդական «սադրանքների» մասին:

Երևանն այս դեպքում պետք է հետևի գործընթացին և կանխավ մտածի այն մասին, որ Բաքվի համար ամեն մի նոր սադրանք ունենա աննախադեպ նոր քաղաքական ծանր հետևանք: Ռազմական ծանր հետևանքի հարցում հայկական զինուժն, իհարկե, չի թողել կասկածի տեղ երբևէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում