Ամերիկացի հայտնի լուսանկարիչ Անսել Ադամսը մի անգամ ասել է, որ հաջողության գաղտնիքը ճիշտ տեղում լինելն է և ժամանակին ֆոտոխցիկի կոճակը սեղմելը, երբ Աստված պատրաստ է դրան: Reddit ինտերնետ-հարթակի ShamPow20 նիկով օգտատիրոջը հաջողվել է նման կադր ստանալ:
Հրապարակված լուսանկարը աղջիկը մակագրել է. «Փորձեցի շնիկի հետ գեղեցիկ սելֆի անել: Եվ ահա արդյունքը»: Նկարահանման ժամանակ շունը հանկարծ գլուխը վեր է բարձրացրել և նրանց պատկերները միաձուլվել են:
Ցանցի օգտատերերը հիացել են: «Առաքելությունը կատարված է: Սա շատ գեղեցիկ լուսանկար է», «Սկզբում մտածեցի, որ դա ֆիլտր է, և անմիջապես չհասկացա, թե որտեղ է իրականում շունը», գրել են նրանք մեկնաբանություններում: