Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մանվել Գրիգորյանի եղբորորդին ուզում է նոր Հայաստանո՞ւմ էլ գործը կոծկել

Հետհեղափոխական Հայաստանում արդարության հասնելու հույսեր են փայփայում նույնիսկ 25 տարի առաջ սպանված Մհեր Պողոսյանի հարազատները։

Ռուսաստանում ապրող, բայց ժամանակ առ ժամանակ Հայաստան այցելող էջմիածինցի Էդուարդ Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պնդում է, որ գեներալ, այսօր ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեղադրանքով անազատության մեջ գտնվող Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանը, 1994թ․ սպանել է իր հորը։

Սպանությունը եղել է երկու կրակոցով՝ մեկը՝ կրծքավանդակին, մյուսը՝ գլխին։ Դեպքը տեղի է ունեցել Էջմիածնի հարակից Ակնալիճում։

«Այն ժամանակ քրեական գործ էր հարուցվել սովետական Հայաստանի քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի հատկանիշներով՝ ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանություն, սակայն ամիսներ հետո տեղի է ունեցել վերաորակում՝ 259․1 հոդվածը, որն է՝ զենքի հետ վարվեցողության կանոնների խախտում։ Ընտրել են ամենամեղմ հոդվածը, դատապարտվել է մեկ տարով, իսկ երեք ամիս անց լավ վարք դրսևորելու համար պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել»,- պատմում է Էդուարդ Պողոսյանը։ Նրա ասելով՝ Մանվել Գրիգորյանը հավաքել է բոլոր ականատեսներին՝ հրամայել, որ ոչ մի ցուցմունք չտան դեպքի հետ կապված։

«Գործից էլ է երևում՝ սկզբում նրանք ցուցմունք են տվել, որ դիտավորյալ սպանություն է, հետո ցուցմունք են տվել, որ միամիտ է եղել։ Իսկ երբ քննիչը հարցրել է, թե ինչու են նախկինում նման ցուցմունք տվել, ասել են, թե շոկի մեջ են եղել։ Երկու տարի առաջ էլ մեր տանը թուղթ գտա, որ իբր իմ հայրը մահացել է Լեռնային Ղարաբաղում, Շուշիի ազատագրման ժամանակ։ Սակայն իմ հայրը զիվորական չէր։ Այդ թուղթը ստորագրել էր գեներալ Աստվածատուր Պետրոսյանը։ Ես այդ թուղթը ներկայացրել եմ Վերաքննիչ դատարան, որտեղ նոյեմբերի 20-ին պետք է կայանա դատը»,- ասաց մեր զրուցակիցը։

Թե որն է եղել Մհեր Պողոսյանին սպանելու շարժառիթը, նրա որդին պարզաբանում է՝ իմ հայրը Էջմիածնում գործարանի տնօրեն էր և բավականին հարգված մարդ էր։

«Ինքը եթե ապրեր, չէր թողնի, որ Էջմիածինն այնպես զարգանար, ինչպես Մանվելի օրոք էր։ Իմ հայրը խանգարել է Մանվելին, այդ իսկ պատճառով էլ 36 տարեկանում իրեն սպանեցին։ Մի ականատես է եղել, որ ասել է, թե դատավորը կանչել է, ասել, թե Լևոն Տեր-Պետրոսյանի անունից ասել են՝ այդ գործը պետք է փակվի»,- ասում է Էդուարդ Պողոսյանը։

Տարիներ անց, ըստ մեր զրուցակցի, Ռոբերտ Քոչարյանն իր հորը հետմահու պարգևատրել է «Արիության մեդալ»-ով։

Մինչև հեղափոխությունը Պողոսյանների մտքով չի էլ անցել բողոքել, պահանջել գործի վերաբացում, որովհետև՝ «Մանվելը մտավ մեր տուն, ասաց՝ Զախարիչ, խելոք պահեք, թե չէ ձեր Պողոսյաններին առանց որձ կթողնեմ։ Եվ պապին մտավ սենյակ, մերոնց ասաց՝ երեխեքին վերցրեք, դուրս եկեք Հայաստանից»։

«Էն ժամանակ վտանգավոր էր, երբ Մանվել Գրիգորյանին կալանավորեցին, ես հասկացա, որ կարող եմ այդ հարցը նորից բարձրացնել։ Հիմա էլ օդից կախված լուրեր կան, որ Հրանտ Գրիգորյանը փողով ուզում է այդ գործը փակել կամ փակել է արդեն։ Նույնիսկ այն ժամանակ, երբ դատարանից դուրս ենք գալիս, ինքը նայում է իմ երեխային, ժպտում, ծիծաղում է։ Տպավորություն չկա, որ այդ մարդը վտանգ է զգում, քանի որ շատ հանգիստ է»,- ասաց Էդուարդ Պողոսյանը։

Չնայած նա մասնակցում է բոլոր դատական նիստերին, սակայն վերջերս նկատել է, որ նիստերը հետաձգում են, ինչի մեջ էլ միտում է տեսնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում