ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը կարծում է, որ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագծով կառավարությունը հերթական անգամ բարի կամքի դրսևորմամբ ընդառաջ քայլ է կատարում.«Այս խնդիրը լուծվելու է՝ անկախ անձերի ցանկությունից: 2018-ին տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն և դրա նպատակը Հայաստանի՝ լիարժեք իրավական պետություն դարձնելն է»,-հավելեց պատգամավորը: