Tuesday, 16 04 2024
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել

«Վերնատունը» ակումբ է. այդ մարդկանց միավորում է Ռոբերտ Քոչարյան անձը և ատելությունը Փաշինյանի նկատմամբ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանը:

– Հայաստանի ներքաղաքական զարգացումներն ի՞նչ տպավորություն են թողնում:

– Հայաստանը, համեմատած հարևան երկրների՝ մասնավորապես Վրաստանի և Իրանի հետ, դրախտ է: Հայաստանը գնում է առաջ, իհարկե՝ դժվար է այն առումով, որ դատական իշխանության խնդիր կա, և այդ խնդիրը դժվար է լուծել այն իրավական հնարավորություններով, որոնք մենք ժառանգություն ենք ստացել, բայց կան լավատեսական սցենարներ, և ինձ թվում է, որ դրանցով մենք առաջ կգնանք:

– Նկատի ունեք, օրինակ, Սահմանադրական դատարանի մասին օրենքը փոփոխությունների ենթարկե՞լը:

– Ընդհանուր ասեմ. հնարավոր չէ, որ ժողովուրդը ցանկանա մի բան, և դա իրականացնելու համար որևէ խոչընդոտ լինի՝ ո՛չ անձը, ո՛չ որոշ ոչ տրամաբանական իրավական խոչընդոտները, կգտնվի մի սցենար: Հեղափոխության ժամանակ անհնար էր թվում, որ Ազգային ժողովը կլուծարվի, բայց, ի վերջո, ժողովուրդը հասավ իր նպատակին, հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը, լուծարվեց ԱԺ-ն, և իրականացվեցին ազատ, արդար ընտրություններ: Հիմա, որպես շարունակություն, պետության շահերի համար անհրաժեշտ է, որ մենք ունենանք ազնիվ, բանիմաց, արդար, թափանցիկ դատական իշխանություն: Այս սկզբունքների մեջ որևէ արտառոց բան չկա, երկրների մի մասը դա իրականացրել է հեղափոխության միջոցով, մյուս մասը՝ բարեփոխումներով, մեկ այլ մաս էլ՝ միջազգային փորձը հաշվի առնելով՝ միջազգային կազմակերպությունների միջոցով: Հնարավոր չէ, որ հասարակությունն ուզենա ունենալ արդար, ոչ կոռումպացված դատարան, այդ թվում՝ նաև սահմանադրական, և դա չիրականացվի: Ժողովուրդը հասնում է ցանկացած բարի, տրամաբանական նպատակի, որ իր առջև դնում է: Եվ անգամ արդար, լեգիտիմ ընտրված իշխանությունը չի կարող խոչընդոտ լինել հասարակության պահանջին: Հակառակը՝ մենք պետք է փորձենք դա իրականացնել օրենսդրության սահմաններում, եթե դրա համար պետք լինի օրենսդրություն փոխել, մենք կգնանք այդ ճանապարհով:

– Մարտի 1-ի գործով դատավորն այսօր հերթական միջնորդությունը մերժեց, հիմա ստացվում է, որ միջնորդությունների դատավարություն է:

– Մի քիչ ավելի գլոբալ պետք է նայենք, հարցն այն չէ, որ միջնորդություն դրվի, դատախազ ու դատավոր փոխվի, Վենետիկի հանձնաժողով ուղարկվի, հետո նորից միջնորդություն… եթե հանենք այս փոքրիկ քայլերը և փորձենք հասկանալ, թե որն է Ռոբերտ Քոչարյանի թիմի ոչ թե մարտավարությունը, այլ ռազմավարությունը, ապա պարզ երևում է, որ նրանք խուսափում են մտնել սովորական դատական պրոցես, որտեղ մեղադրանք առ մեղադրանք պետք է հնչեցվի, և դատապաշտպանները արդեն ոչ թե խորամանկությամբ և տարբեր հնարքներով, այլ կոնկրետ փաստերով պետք է հերքեն մեղադրանքները, որին իրենք պատրաստ չեն: Մեղադրանքների մասին մամուլից կամ թեկուզ մեր հիշողությամբ գիտենք, պարզ երևում է, որ եղել է պետության մակարդակի կոպիտ խախտում (եթե չասենք հանցագործություն, քանի որ կասեն անմեղության կանխավարկած կա), որի պատճառով ոչ միայն Հայաստանը ետ է մնացել ժողովրդավարական պրոցեսից, այլն նաև վիրավորներ և զոհեր են եղել, ժողովրդի մի մասը հայտնվել է բանտում: Մենք բոլորս ուզում ենք, որ այս ամենի մասին կետ առ կետ նշվի: Հիմա ահռելի գումարներ են ծախսվում, նրանց ներկայացուցիչներին տեսնում ենք ամեն տեղ, և պարզ երևում է, որ մեծ գումարներ են ծախսվում միայն նրա համար, որ գործը չմտնի դատական տրամաբանական գործընթացի մեջ: Եվ այն քաղաքական երևույթները, որոնք տեսնում ենք, նույնպես կապված են գումարներ ծախսելու հետ նաև քաղաքական դաշտում, չմոռանանք նաև, թե լրատվական միջոցների մի զգալի մասն ում է պատկանում:

– Դուք ակնարկում եք նաև «Վերնատան» համաժողովի՞ մասին:

– Այստեղ պետք չէ ակնարկել, բավարար է միայն տեսնել, թե ովքեր էին հավաքված և ինչ թեզեր էին ներկայացնում:

– Ձեզ ծանոթ դեմքեր էին համաժողովին:

– Միայն ինձ չեն ծանոթ, ժողովրդին են ծանոթ: Բավարար է նայել՝ ովքեր են և ինչ են խոսում, և միանգամից հասկանալի է, թե ում է դա պետք և ով է ծախսում գումարներ: Իսկ որ գումարներ ծախսվում են, նրանք այդ մասին չեն թաքցնում, բայց թաքցնում են, թե որտեղից են գումարները: Երբ լրագրողը հարցրեց, թե որտեղից է գումար գալիս, ասում են մեր գործունեությունը թափանցիկ է, գնացեք բանկ և տեսեք: Իսկ բանկը փակ համակարգ է, եթե ոչ մի թաքցնելու բան չունեն, թող ասեն, թե որտեղից է գալիս գումարը: «Վերնատունը» իրեն հայտարարել է որպես ակումբ: Այս դեպքում ակումբի տարբերությունը կուսակցությունից այն է, որ հասարակությունը որևէ ձևով մասնակցություն չունի: Ակումբը ընդհանուր շահեր կամ նպատակ ունեցող մարդկանց հավաք է, մի տեղ հավաքվում, խոսում են: Այն պահից, երբ նրանք կդառնան հասարակության կողմից աջակցություն ունեցող մարդիկ և կգրանցվեն ու ընտրություններին կմասնակցեն, կդառնան կուսակցություն: «Վերնատունն» առայժմ ակումբ է: Ես փորձեցի հասկանալ, թե ինչն է նրանց միավորում, դա ես փորձում եմ անել ոչ թե որպես իշխանության ներկայացուցիչ՝ պատգամավոր, այլ որպես փորձագետ-վերլուծաբան՝ առանց վիրավորելու, առանց անձնական համակրանքը կամ հակակրանքը ցույց տալու, և հականալի է դառնում, որ այդ մարդկանց միավորում է Ռոբերտ Քոչարյան անձը և ատելությունը Նիկոլ Փաշինյանի հանդեպ: Այդ ատելությունը երևում է նրանց հայտարարությունների մեջ, աչքերում, հայացքներում, ելույթների մեջ: Դա լավ չէ, երբ որ մարդիկ հավաքվում են ատելության շուրջ, դա հեռանկար չունեցող և չարություն բերող հանգամանք է: Նրանց համար Նիկոլ Փաշինյանը վարչապետ չէ, այլ այն Նիկոլն է, որին ժամանակին հալածում էին, ձեռք էին առնում և թույլ չէին տալիս, որ արտահայտվի, բանտ էին նետում: Եվ հանկարծ այդ Նիկոլն այսօր ժողովրդի կողմից համակրանք է վայելում, Հայաստանն է ներկայացնում, խոսում է և իրեն լսում են, որպես հավասարը հավասարի խոսում է աշխարհի տարբեր երկրների նախագահների հետ: Եվ նրանք չեն կարող պատկերացնել դա. Հայաստանը գնում է առաջ թե՛ ժողովրդավարական տեսակետից, թե՛ ընդհանրապես աշխարհի գործընթացներում, և այս ամենը տեղի է ունենում առանց իրենց, այդ ամենն անում է մի մարդ, ում իրենք ժամանակին հալածում էին: Նրանց համար սա շատ մեծ հարված է: Ինձ թվում է՝ երկարատև չի կարող լինել այս պրոցեսը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում