Saturday, 20 04 2024
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»

Նժդեհն ու Բաղրամյանը միասին կռվել են թուրքերի դեմ. Փաշինյանը պատասխանել է ռուս լրագրողի հարցին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է Սպարապետ Գարեգին Նժդեհի անցած հերոսական ուղին՝ նշելով, որ Մայիսյան հերոսամարտում Նժդեհն ու այն ժամանակ Խորհրդային միության ապագա մարշալ Հովհաննես Բաղրամյանը կռվել են կողք կողքի: Այս նոյեմբերի 19-ին Փաշինյանն ասել է՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր չէ արդյոք Նժդեհի անձի վերաբերյալ հայերի ու ռուսների մի մասի միջև հակասական կարծիքներին վերջ տալու համար համատեղ հանձնաժողով ստեղծել ու ուսումնասիրել պատմությունը:

«Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում երբեք չեմ առնչվել այդ հարցի հետ, գործ չեմ ունեցել այդ հարցի հետ, և երբեք մեր հարաբերություններում, բանակցություններում ու զրույցներում չեմ լսել այդ մասին մեր ռուս գործընկերների կողմից: Անկեղծ ասած, մտածում էի, որ այդ հարցը Ադրբեջանի հետ մեր օրակարգում է առկա, որովհետև առաջին անգամ, երբ ես այդ հարցի հետ անակնկալ կերպով առնչվեցի, տեղի ունեցավ Աշխաբադում՝ ԱՊՀ Գագաթնաժողովի ընթացքում: Ինձ համար անակնկալ է, որ այդ հարցն առկա է նաև Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների օրակարգում: Ռուս մեր գործընկերների հետ շփման ընթացքում որևէ մեկի կողմից, երբեք Գարեգին Նժդեհի անունը չի շոշափվել: Դուք ասում եք՝ եկեք հանձնաժողով ստեղծենք. տարօրինակ կլիներ, եթե մենք Ռուսաստանի հետ համատեղ հանձնաժողով ստեղծեինք, որպեսզի ուսումնասիրեինք մեր սեփական պատմությունը»,- ասել է վարչապետը:

Փաշինյանը ռուսաստանցի լրագրողներին պատմել է, թե երբ է հայոց պատմության մեջ հայտնի դարձել Նժդեհի անունը:

«Աշխաբադում ես շատ խոսեցի այդ մասին: Գարեգին Նժդեհի անունը մեր պատմության մեջ հայտնվել է Սարդարապատի ճակատամարտից սկսած, երբ այդ հերոսամարտի արդյունքում 1918թ. հիմնադրվել է Հայաստանի առաջին հանրապետությունը: Այդ հերոսամարտին մասնակցել է նաև Հովհաննես Բաղրամյանը, նրանք միասին մարտնչել են իրենց հայրենիքի համար: Գարեգին Նժդեհն ու Հովհաննես Բաղրամյանը, որպես մեր պատմության մեծ դերակատարներ, ունեն նույն սկզբնաղբյուրը: Նրանք մարտնչել են Հայաստանի, հայերի համար: Նրանք արել են ամենը, որպեսզի պաշտպանեն իրենց ժողովրդին թուրքերից, որոնք կազմակերպել են Հայոց ցեղասպանությունը»,- նշել է Փաշինյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում