Saturday, 20 04 2024
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»

Քոչարյանի գործով ՍԴ որոշումը կարող է առանցքային դեր ունենալ դատավարության հետագա ընթացքի վրա

Դատավոր Աննա Դանիբեկյանը երեկ մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին ներկայացված բացարկի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին էլ Քոչարյանի պաշտպանները բացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավորին, որը ևս մերժվեց։ Իսկ դրանից առաջ կրկին միջնորդություն էր ներկայացվել գրավի դիմաց փոփոխել Քոչարյանի խափանման միջոցը։

Այն, որ այս միջնորդություններով Քոչարյանի թիմը ակնհայտորեն ժամանակ է ձգում, ակնհայտ է բոլորին։ Երեկ նույն Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ի եզրակացությունը սպասվում է 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին։

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Սահմանադրական դատարանի դիմումը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար։ Ստեղծվել է 17 դատավորից բաղկացած Մեծ պալատ, և մինչև նոյեմբերի 19-ը ժամանակ էր տրվել ՀՀ Սահմանադրական դատարանի դատավարության կողմերին, մասնավորապես Ազգային ժողովին և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ներկայացնելու իրենց դիտարկումները վիճարկվող հարցի վերաբերյալ։ ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումով պահանջվող խորհրդակցական կարծիքը վերաբերում է ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությանը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմն արդեն ՄԻԵԴ է ներկայացրել իր գրավոր դիտարկումները։ Կողմերին հնարավորություն կտրվի նաև առարկություններ ներկայացնել միմյանց դիտարկումների վերաբերյալ, մինչև դեկտեմբերի 4-ը։

Սա այն գլխավոր պատճառն է, որի համար ժամանակ է ձգվում։ Քոչարյանի պաշտպանական թիմը խնդիր է դրել մինչև հունվար-փետրվար ժամանակ ձգել, մինչև կլինի ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը, որի հետ, թերևս, իրենք մեծ հույս են կապում։ Թե հաջորդ դատական նիստին Քոչարյանի թիմը ում է բացարկ ներկայացնելու, հայտնի չէ, բայց դրա բազմաթիվ հնարավորություններ ունի։

Փաստաբան Նորայր Նորիկյանի խոսքերով էլ՝ Քոչարյանի փաստաբանները կարող են տարբեր հիմքերով բազմաթիվ միջնորդություններ ներկայացնել, բայց հենց դա ապացույցն է այն բանի, որ նրանք ժամանակ են ձգում։ «Պետք է արձանագրել մի բան, որ Քոչարյանի պաշտպանական թիմը, դատավարական նորմերի օգտագործման արդյունքում միջնորդություններ ներկայացնելով դատական նիստերը արհեստական ձգձգելով՝ սպասում է ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքին։ Ակնհայտ է, որ նրանք հենց այդ նպատակն են հետապնդում։ Այս գործընթացի հիմնական շեշտադրումը սա է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբանը։

Մեր դիտարկմանը՝ ինչ վստահություն ունեն Քոչարյանի փաստաբանները, որ ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը հօգուտ իրենց է լինելու, որ այսպես ջանասիրությամբ հետաձգում են նիստերը, Նորիկյանը պատասխանեց. «Թե ինչպիսի կարծիք կլինի, դժվար է ասել, բայց պետք է արձանագրել, որ ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը չի կրելու պարտադիր բնույթ, այն խորհրդատվական է, և դրա վերաբերյալ վերջնական որոշում կայացնողը Սահմանադրական դատարանն է։ Միաժամանակ ակնհայտ է, որ ՍԴ որոշումը կարող է առանցքային դերակատարություն ունենալ սույն դատավարության հետագա ընթացքի վերաբերյալ»։

Այս համատեքստում գերխնդիր է ՍԴ ճգնաժամի հանգուցալուծումը, քանի որ հենց միայն այս գործով ՍԴ որոշումը կարող է բեկումնային լինել Ռոբերտ Քոչարյանի համար։

Մարտի 1-ի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ին։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում