Նոյեմբերի 19-ին՝ Թուրքիայի Մանավգատ քաղաքում, կայացավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2020թ․ առաջնության որակավորման խմբային փուլի վերջին տուրի Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումը։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով:
Մեր թիմի կազմում երկու գոլի հեղինակ դարձավ Ժիրայր Շաղոյանը, մեկ անգամ՝ Գևորգ Տարախչյանը: