«Մենք նախևառաջ պետք է ֆիքսենք, թե մենք ինչ հասարակություն ենք ուզում ապագայում: Բնականաբար, մենք ուզում ենք ունենալ արժեք ստեղծող քաղաքացի, պետությանը պիտանի քաղաքացի: Քրեական մշակույթը որևէ կերպ չի նպաստում, որ մենք ունենանք այնպիսի հասարակություն, որը կունենա երջանիկ ապագա, օրինապահ կլինի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգանավոր Սիփան Փաշինյանը՝ անդրադառնալով քրեական ենթամշակույթի վերացմանն ուղղված նախագծին: