«Շատ ցավում եմ մեր ֆուտբոլասերների համար, որ նման պարտություն է եղել: Չգիտեմ՝ ինչ պետք է անել: Իմ կարծիքով՝ Հայաստանում ֆուտբոլը կզարգանա այն պարագայում, երբ լինի թիմային մտածելակերպ: Թիմային սպորտաձևերում չենք հաջողում, իսկ այնտեղ, որտեղ անհատն է հանդես գալիս, հաջողում ենք»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստան-Իտալիա խաղին, ասաց ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: