Friday, 29 03 2024
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ինչպես էր քրեականացվում պետական ողնաշարը

Հայաստանում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը, անկասկած, միայն օրենսդրական մակարդակում չէ, որ պետք է տարվի, և պետք է ստանա միս ու արյուն: Բայց նաև կասկածից վեր է, որ այդ ենթամշակույթի դեմ պայքարի գործում իրավապահ գործիքակազմն ունի առանցքային նշանակություն: Բանն այն է, որ այդ ենթամշակույթի հանրային գիտակցության, հոգեբանության մեջ ունի շատ խոր արմատներ, որոնք հետ են գնում ոչ միայն տասնամյակներով, այլ նաև հասարակարգով: Հայաստանում քրեական ենթամշակույթի «զարգացմանն» ուղղված ջանքերը գործադրվել են ոչ միայն հետխորհրդային, այլև խորհրդային Հայաստանում:

Քրեաօլիգարխիկ համակարգը, որ ձևավորվեց անկախության առաջին տարիներից հետո և սկսեց ընտրակեղծարարությամբ վերարտադրվելու շղթան, մեծ հաշվով, վերապրոֆիլավորեց դեռևս խորհրդային իշխանության գործիքակազմում եղած քրեական տարրը, ենթամշակույթը: Պարզապես, եթե խորհրդային իշխանությունն այն հանրության դեմ գործի էր դնում, հանրության կառավարման մեխանիզմ էր դիտարկում այսպես ասած՝ լատենտ, առավելապես պասիվ ռեժիմում, ապա Հայաստանում քրեաօլիգարխիկ իշխանությունը քրեական տարրը բերեց բաց, ակտիվ ռեժիմի, ակտիվ կիրառման դաշտ, անգամ, այսպես ասած, քաղաքական լեգալիզացիայի դաշտ:

Ավելին, Հայաստանում սկսվեց այդ ենթամշակույթի լատենտ քարոզ, երբ հեռուստաեթերում սկսեցին նկարահանվել սերիալներ, այսպես ասած՝ լուրջ և հումորային, որտեղ հերոսները քրեական ենթամշակույթի կրողներ էին, օրենքով գողեր, հեղինակություններ և այլն, համարժեք լեքսիկոնով, համարժեք վարքագծով, աշխարհայացքով և այլն: Համատարած այդ լեգալացման գործընթացն ի դեպ տեղի էր ունենում այն իշխող համակարգի հովանու ներքո, որ գործնականում այսօր ամենատարբեր շրջանակներով ու ֆորմատներով փորձում է խոսել Հայաստանում ազգային նկարագրչի, ազգային արժեքների մասին: Համակարգը, որը այսօր ազգային արժեքների և ազգային մշակույթի՝ իբրև թե պահապանի դիրքում է, ազգային «արժեքի» և «մշակույթի» մակարդակ էր հասցնում քրեական ենթամշակույթը, հանրային, պետական համակեցության մշակույթի արդիականացման ժամանակի հրամայականը զսպելու համար:

Այլ կերպ ասած, Հայաստանի հանրության շրջանում կա բալանսի ակնհայտ խախտում՝ քրեական ենթամշակույթի և հանրային մշակույթի տեսակարար կշռի: Ըստ այդմ, բալանսը պետք է վերականգնել արագորեն, ինչի համար էլ կարևոր է դառնում օպերատիվ գործիքակազմի կիրառումը:

Միայն դրա շնորհիվ հնարավորություն կառաջանա ուժերի «անհավասարության» պայմաններում շանս տալ նաև մշակութային և իրավագիտակցական քաղաքականության՝ արդեն ավելի փափուկ ուժով փոխել հանրային համակեցության մշակույթի, այսպես ասած, ստատուս-քվոն և մարգինալացնել այն, ինչ տարիներով դարձվել էր արժեհամակարգ:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում