Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ որդին՝ Վիկտորը, ընտրվել է հանրապետության Ազգային օլիմպիական կոմիտեի առաջին փոխնախագահ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ԲԵԼՏԱ-ն:
Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ այդ պաշտոնին իր որդուն առաջադրելու առաջարկությունն ինքը չի արել: Նա հիշեցրել է, որ այս պահին Վիկտորն ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնականնէԷ, սակայն պետության ղեկավարը դեռ չի որոշել, թե իր որդին կհամատեղի արդյոք այդ պաշտոնները:
«Դա մեծ կորուստ կլինի պետության մեջ: Ես արդեն մի անգամ ասել եմ, որ նա օգնական էր աշխատում, որովհետև ինձ կապի ամենասերտ բաց կապուղին էր անհրաժեշտ իմ և ուժային կառույցների միջև»,- ընդգծել է Լուկաշենկոն:
Ավելի վաղ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքել է իշխանությունը ժառանգաբար փոխանցելու իր ցանկության մասին լուրերը: