Նոյեմբերի 18-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից ահազանզ է ստացվել ոստիկանության Թալինի բաժին, որ Արտենի-Արագածավան գյուղերի միջնամասում երկաթուղու գծերի վրա մի քաղաքացի կա ընկած։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:20-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 59-ամյա, Ա. Մ.-ն, վարելով թիվ 3402 համարի բեռնատար գնացքը, Երևան-Գյումրի երկաթգծի թիվ 2796 պիկետի 7-րդ հատվածում վրաերթի է ենթարկել Արտենի գյուղի բնակիչ, 51-ամյա Հ. Ա.-ին:
Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 17:00-ի սահմաններում մահացել է: