Այսօր մեզ հայտնի դարձավ, որ Լոռու արդեն նախկին մարզպետ Արամ Քոչարյանը այսօր գիշերը մեկնելու է Մոսկվա:
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ Արամ Քոչարյանը ս.թ. օգոստոսի 12-ից իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Լոռու մարզպետի պաշտոնից: Թեև նրա մեկնելուց հետո պատճառաբանելու են, թե ողնաշարային խնդիրները բուժելու նպատակով է մեկնել Մոսկվա, բայց իրական պատճառը վիրավորանքն է:
Նա նեղ շրջանակներում ասել է, որ հավանաբար 1 ամսից կվերադառնա, սակայն իրականում հայտնի չէ՝ Հայաստան կվերադառնա՞, թե՞ ոչ: